Հասմիկ Պապյան. «Ես՝ որպես քաղաքացի, որպես մարդ, որպես հայ կին անձնական վիրավորանք եմ զգում»

«Իրատեսի» հյուրն է ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանը – Մի հարցազրույցում ակնարկել եք, թե օպերային երգչուհու կարիերան ավարտելուց հետո հնարավոր է՝ նյութական ներդրում անեք հայրենիքում։ Ձեզ հայտնի չե՞ն այն բազմաթիվ չպատճառաբանված արգելանքները, որ ծառանում են այդ քայլին գնացող սփյուռքահայերի առջև: – Նախ՝ ես սփյուռքահայ չեմ։ – Հայաստանցի հայերն էլ անմասն չեն մնում այդ «բարիքից»։ – Իմ մեջ նաև միտում կա՝ սովորեցնել, թե ինչպես կարելի է կոտրել կարծրատիպերը, ճակատով պատ քանդել և ապացուցել, որ կարելի է ազնիվ ճանապարհով վաստակած գումարը ներդնել ի բարօրություն մեր ժողովրդի։ Այդպիսի բաներ ես արդեն արել եմ դեռ 30 տարի առաջ։ Իսկ այդ տարիներին շատ ավելի դժվար էր։ Հենց միայն այն, որ ես խորհրդային վարչակարգի պայմաններում կարողացել եմ գնալ արտասահման, հաղթահարել այն բոլոր պատնեշները, թղթաբանության պարտադրանքները, որ կային, խոսում են իմ հատկանիշների մասին։ Միայն երգելը բավական չէր, պիտի շաբաթներ, ամիսներ անցկացնեիր նախարարությունների պատերի տակ, ունենայիր Մոսկվայի թույլտվությունը և այլն։ Ես այդ դպրոցն անցել եմ ու հաղթահարել։ – Դուք անձնական օրինակով հերքո՞ւմ եք Սևակի՝ «Էլի պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ» խոսքը։ – Չէ՛, ոչ թե Սևակին եմ հերքում, այլ Հրանտ Մաթևոսյանի խոսքին եմ հետևում, կանգնիր, թող խփեն, իրենց բռունցքը կոտրվի։ Իհարկե, հույս ունեմ, որ ինձ վրա ձեռք չեն բարձրացնի։ Թեև հուլիսյան դեպքերն ինձ մտահոգվելու լուրջ հիմքեր տվեցին։ Ես՝ որպես քաղաքացի, որպես մարդ, որպես հայ կին, այդ օրերի հետ կապված անձնական վիրավորանք եմ զգում։ Ես ինձ զգում եմ արհամարհված, անտեսված։ Գերմանացիները շատ լավ մի հատկություն ունեն՝ միշտ երկխոսում են։ Իրենք մեղավոր են, թե ոչ, պատրաստ են բացատրվելու, չխորացնելու բացասական տրամադրությունը։ Ես սա կարող եմ հավաստիացնել հենց իմ ընտանիքի օրինակով։ Իմ ամուսինն ու աղջիկը միշտ ուզում են իմանալ իմ դժգոհության պատճառը, նույնիսկ չլինելով մեղավոր՝ պատրաստ են ներողություն խնդրելու։ Գիտե՞ք՝ ինչքան կարևոր է սա ընտանիքի ամրության, նույն կերպ և պետության ամրության համար։ Պետք է կարողանալ մի կողմ դնել անձնական ամբիցիաները, մանավանդ երբ խոսքը հայ ժողովրդի մասին է, որը պարզ մի ժողովուրդ չէ։ Ես բնակվում եմ Ավստրիայում, բայց ապրում եմ Հայաստանում։ Եվ կցանկանայի, որ Հայաստանում երբևէ գործեին եվրոպական դեմոկրատական երկրների օրենքները, որտեղ, օրինակ, Գերմանիայի նախագահը՝ Քրիստիան Վուլֆը, պաշտոնանկ է արվում, որովհետև արտոնյալ պայմաններով վարկ է վերցնում իր դասընկերոջ բանկից՝ ստանալով ընդամենը 20000 եվրո շահույթ, պաշտպանության նախարարը՝ Կարլ-Թեոդոր Գուտտենբերգը, պաշտոնանկ է արվում, որովհետև նրա դոկտորական աշխատանքում ինչ-որ բաժիններ արտագրված են ուրիշից։ Ես, իհարկե, չէի ակնկալում դեմոկրատիայի նման բարձր դրսևորում Հայաստանում, բայց հուլիսյան օրերն իմ բոլոր սպասելիքները գերազանցեցին, ի՞նչ է նշանակում ոստիկանն իրեն իրավունք է վերապահում ջարդելու իր ժողովրդին, անկախ նրանից՝ ով է մեղավոր, ով՝ ոչ։ Սա 21-րդ դարն է, դատարան կա, օրենքներ կան, ինչպե՞ս կարելի է այս կերպ լուծել հարցերը։ Մենք այս դեպքերի արդյունքում ոչ թե ստալինյան ժամանակների հասանք, այլ միջնադար։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am