Հովիկ Աբրահամյանը հնարավորինի ու անհնարինի արանքում

Հովիկ Աբրահամյանը, սեպտեմբերի 8-ին հայտարարելով վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, ունեցել է հրաժեշտի ելույթ, նա բավական անկեղծ ու օբյեկտիվ է գտնվել իր պաշտոնավարման երկու տարիներն ու որդեգրած սկզբունքներն ամփոփ ներկայացնելիս. «Իմ կողմից ղեկավարվող կառավարությունը բաց է եղել ցանկացած երկխոսության, առողջ գաղափարի քննարկման համար: Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հասարակության բոլոր հատվածների հետ երկխոսություն ձևավորելու համար: Գիտնական, թե հողի աշխատավոր, արվեստաբան, թե առևտրական, դաշնակից, թե ընդդիմադիր, շինարար, թե կառուցապատման խարդախություններից տուժած քաղաքացի, ես հանդիպել եմ բոլորի հետ՝ անկեղծորեն ներկայացրել առկա սահմանափակումները և տվել կոնկրետ խնդիրների իրատեսական լուծումներ»,- հրաժեշտից առաջ ասել է Հայաստանի 13-րդ վարչապետը, ով հիրավի Հայաստանում այն եզակի բարձրաստիճան պաշտոնյաներից է, որն աչքի է ընկել ժողովրդական իր տեսակով, մինչեւ անգամ անհնարին թվացող խնդիրները մարդկային ու ընկերական դաշտ տեղափոխելու եւ այդ տիրույթում լուծում տալու բացառիկ շնորհով։ Նրա նախորդի՝ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում Կառավարության շենքը գրեթե բոլոր ժամանակներում գրոհման էր ենթարկվում, կամ պաշարվում տարբեր խմբերի ցուցարարների կողմից՝ Նաիրիտ գործարանի աշխատակիցներ, կենսաթոշակայինի դեմ ընդվզող երիտասարդություն, դժգոհ առեւտրականներ, գյուղացիներ։ Իհարկե, այդ հարցում ոչ իշխանական ուժերի դերակատարումն էլ կար, որոնց ինտենսիվ պայքարի արդյունքում, ի վերջո, հրաժարական տվեց Տիգրան Սարգսյանը, բայց փաստը մնում է փաստ, որ Հովիկ Աբրահամյանի ժամանակ խնդիրները թեկուզ մասնակի լուծում ստացան, վճարեցին նաիրիտցիների որոշ մասի աշխատավարձերը, կենսաթոշակայինը պարտադիր համարվեց միայն պետապարատի աշխատակիցերի համար եւ այլ։ Ընդ որում Հովիկ Աբրահամյանն իրեն բնորոշ անմիջականությամբ անձամբ էր իջնում ու լսում ցուցարարներին։ Բայց որքան էլ զարմանալի է, նա ոչ պաշտոնավարման ընթացքում եւ ոչ էլ հեռանալիս բառ անգամ չխոսեց նախորդի թողած ժառանգության մասին, որն ըստ էության անմխիթար էր, պարզապես թեթեւ, բայց հասկանալի ակնարկ արեց. «Իսկ աշխատանքներ իրապես կատարված են: Երբևէ չեմ խոսել և չեմ խոսելու իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու պահին առկա իրավիճակի մասին: Դա իմ աշխատելաոճը չէ: Սակայն բաց ճակատով խոսելու եմ կառավարության մեր համատեղ աշխատանքով ձեռք բերած արդյունքների մասին: Էական թափ են ստացել գյուղատնտեսության կենսատու ոռոգման համակարգերի աշխատանքները, նախաձեռնվել և իրականացվում են կառավարության գերակայություն հանդիսացող ջրամբարաշինության աշխատանքները: Կառավարության ծրագրով կանխորոշված բոլոր չորս ջրամբարներն ունեն հստակ ֆինանսավորման աղբյուրներ և գտնվում են իրականացման տարբեր փուլերում՝ տեխնիկական հիմնավորումից մինչև շինարարություն»: Երկար թվարկել է Հովիկ Աբրահամյանը՝ հասկացնելով, որ ինքն ավերակներ է ժառանգել, պարզապես լռել է նկատի ունենալով թիմի շահերի նպատակահարմարությունն ու կոռեկտությունը։ Եւ այստեղ իսկապես հերոսություն է նման ժառանգության պարագայում 3 տոկոս տնտեսական աճի ապահովումը, որը արձանագրվել է նրա ժամանակներում։ «Չնայած 2015 թ. արձանագրված էական արտաքին տնտեսական շոկին՝ տնտեսությունը գրանցեց տարածաշրջանում տիրապետող բացասական միտումներին հակադրվող 3 տոկոս տնտեսական աճ»: Ինչպես նաեւ չի կարելի չհամաձայնել այլ ընդգծումների հետ, աշխատանքներ, որոնք գոնե տեղից շարժվել են Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում։ Օրինակ նա հիշեցնում է, որ իր կառավարության ժամանակ է վերականգնվել և էապես արագացել Իրանի և Վրաստանի հետ տարածաշրջանային ինտեգրացիան խորացնող, արտահանման մեծ ներուժ ապահովող բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը: «Անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է տվել մեր գործարարներին նվազեցնել արտաքին առևտրի գործնական ծախսերը և մեղմել 2015 թ. տարածաշրջանային տնտեսական շոկերը: Մեծածավալ աշխատանք է կատարվել Երևանում որոշ կառուցապատողների ձախողման արդյունքում երկարատև ժամանակ կեցավայր չունեցող քաղաքացիների իրավունքների վերականգնման և աջակցության համար, նրանց խնդիրների լուծման արդյունքում կենսունակ է դարձել վաղուց քննարկվող «Հին Երևան» ծրագիրը, որը կմեկնարկի շուտով: Մետաղի գների աննախադեպ անկման պայմաններում կառավարության գործուն աջակցությամբ էապես աճել է հանքարդյունաբերության թողարկումը, սկսել է աշխատել բազմաթիվ աշխատատեղեր ապահովող Ամուլսարի հանքավայրը»: Իհարկե, բացթողումներ ու ձախողումներ ունեցել է նաեւ Հովիկ Աբրահամյանը, բայց խոշոր հաշվով՝ նրա սկզբունքային բացթողումը քաղաքական դաշտի՝ իրեն ոչ նպատակահարման վերաձեւմանն առանցքանին մասնակցությունն էր, որովհետեւ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտում գոյությունը եւ ոչ իշխանականների գործոնն իրեն քաղաքական դաշտում մեծ մանեւրի հնարավորություն էին ընձեռում, ինչն այժմ չեզոքացված է։ Իշխանությունն այդ վտանգը վերացնելուց հետո անցավ նաեւ Հովիկ Աբրահամյանին։ Նրան հասցեագրված քննադատություններ կային նաեւ նրա մերձավոր շրջապատի տարբեր ոլորտներում աշխատանքի տեղավորելու, պաշտոններ զբաղեցնելու համար։ Իհարկե, Արգամիչը սովորություն ունի մարդկանց չմերժել եւ բոլորին մի գործ տալ, սակայն վարչապետի պաշտոնն այն տեղն էր, որ հարկավոր էր թացը չորից զատել։ Եւ վերջապես, տարբեր ձախողումներ նրան վերագրելուց առաջ պետք է հասկանալ՝ արդյոք նրա ձեռքերը կարող էին ազատ լինել, կար նախագահի թիմ, մենաշնորհներ եւ արդյոք դրա դեմ գործելու լիազորություն տրվել էր նրան, իսկ մեր խեղճուկրակ տնտեսության մեջ , երբ արդեն առնել-ծախելու օբյեկտ չկա, այս երեւույթները վայրկյանների ընթացքում են քայքայում այն։ Այնպես որ, ակամայից վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնվել է հնարավորինի ու անհնարինի արանքում: Անի Սահակյան

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am