ՖԻՖԱ-ն մերժել է «Ռեալ»-ի ու «Ատլետիկո»-ի բողոքարկումը
Մադրիդի «Ատլետիկո»-ն և «Ռեալ Մադրիդ»-ը առաջիկա 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում չեն կարողանա տրանսֆեր իրականացնել: ՖԻՖԱ-ն մերժել է «Ռեալ»-ի ու «Ատլետիկո»-ի բողոքարկումը, ինչը նշանակում է, որ թիմերը առաջիկա ձմռանն ու ամռանը չեն կարողանա համալրել իրենց կազմը:
