Ստամբուլում ահաբեկչության հետևանքով զոհված գերմանացի զբոսաշրջիկների թիվը հասել է 11-ի
Հունվարի 12-ին գրանցված պայթյունի տուժածներից մեկը մահացել է Բեռլինի հոսպիտալներից մեկում, նշում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Այսպիսով՝ ահաբեկչության զոհերի թիվը հասել է 11-ի։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը։ Գործակալության տվյալներով՝ ահաբեկչության ժամանակ ստացած վնասվածքներից մահացել է Բեռլինի 63-ամյա բնակիչ, որը ահաբեկչությունից հետո բուժում էր ստանում Գերմանիայի մայրաքաղաքի հոսպիտալներից մեկում:
