Թուրքիայում 11.285 ուսուցիչ ազատվել է աշխատանքից
Թուրքիայում կրթության նախարարության կողմից 11.285 ուսուցիչ ազատվել է աշխատանքից: Ըստ Demokrathaber-ի՝ նրանք մեղադրվում են Գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ: Ուսուցիչներին աշխատանքից ազատելու վերաբերյալ հայտարարություն տարածած նախարարությունը չի բացառել նաև, որ աշխատանքից ազատման դեպքերը կարող են շարունակվել: Հետագայում աշխատանքից ազատված ուսուցիչների թիվը կարող է հասնել անգամ 14.000-ի:
