Թուրքիան չի կարող միայնակ մտնել Ռաքքա. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի կարող միայնակ ռազմական գործողություններ սկսել սիրիական Ռաքքա քաղաքում, գրում է թուրքական Anadolu գործակալությունը: Նա բացատրել է նաև թե ինչու են գերմանացի պատգամավորներին թույլ տվել մտնել Ինջիրլիք ռազմաբազա: Նրա խոսքով, Գերմանիան կատարել է Թուրքիայի պայմանը՝ հայտարարելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Բունդեսթագի որոշումն իրավաբանորեն պարտավորեցնող չէ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
