Ռուհանին Սաուդյան Արաբիայի հետ լարված հարաբերությունների մասին
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը չի ձգտում սրել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ։ Այդ մասին Հռոմում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին: «Մենք չենք ձգտում լարված հարաբերություններ ունենալ Սաուդյան Արաբիայի հետ։ Իրանն ու Սաուդյան Արաբիան երկու երկրներ են, որոնք շատ կարևոր դեր են խաղում տարածաշրջանում։ Մենք շահագրգռված ենք Մերձավոր Արևելքում անվտանգության վերականգնմամբ և կարծում ենք, որ իրականում տարածաշրջանի համար գլխավոր խնդիրը ԴԱԻՇ-ն է»,- ասել է նա։
