Մերկելի գրասենյակը փակել են
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակը փակել են այնտեղ հայտնաբերված կասկածելի առարկայի պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցչին: Իրավապահները շրջապատել են շենքը: Նոյեմբերին Հանովերում չեղարկվել էր ֆուտբոլային խաղը, որին պետք է ներկա լիներ կանցլերը: Հաղորդվում էր, որ մարզադաշտում կասկածելի առարկա էր հայտնաբերվել:
