Սերժ Սարգսյանը կարողացավ «Սասնա ծռերի» հարուցած խնդիրն այնպես կարգավորել, որ բանը չհասներ արյունահեղության

Կուսակցապետությո՚՞ւն է ստեղծում Սերժ Սարգսյանը։ Այս մտավախությունն էլ կա, անշուշտ։ Սակայն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը երկխոսելու եւ երկխոսացնելու մեծ վարպետ է, կարելի է հույս ունենալ, որ դա այն կուսակցապետությունը չի լինելու, որն այնքան տագնապեցնող է։ Մեր աչքի առջեւ այնպիսի հրաշքներ են կատարվել, որ մենք այլեւս ոչնչից չենք զարմանում։ Սերժ Սարգսյանն արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ այնպիսի «կտրուկ շրջադարձեր» է իրականացնում, որ ՀՅԴ-ն, օրինակ, լքում է կոալիցիան եւ կրկին վերադառնում, ՀԱԿ-ի նման սրսուռ ընդդիմությունը, մի լավ երկխոսացվելուց հետո, տուն է գնում, Րաֆֆի Հովհաննիսյանը ոտքի ելած ժողովրդին տանում է մոմ վառելու, ամենքին ու ամեն ինչ իր հետեւից տանող ԲՀԿ առաջնորդը հեռանում է քաղաքականությունից ու բարեկամություն անում նրա հետ, Արթուր Բաղդասարյանի նման «խոստումնալից» գործիչը գնում է ընդդիմադիր դաշտ եւ կորչում այնտեղ՝ վերածնվելու հույսով։ Փաստ է նաեւ, որ Սերժ Սարգսյանը կարողացավ «Սասնա ծռերի» հարուցած խնդիրն այնպես կարգավորել, որ բանը չհասներ արյունահեղության։ Նրա նախորդներից ո՞ր մեկն էր ընդունակ այսպիսի մանեւրների։ «Կգռսեին, կեթար»՝ ով մեզ հետ չէ, մեր դեմ է հայտնի սկզբունքով։ Այսօր Հայաստանում նոր ընդդիմություն է ի հայտ գալիս։ Այս ընդդիմությանն արդեն երկխոսեցնելու ոչ մի պատճառ չկա։ Ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր», «Համախմբում» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների, մենք առնվազն չհայհոյող, քաղաքական պայքարը նախընտրող ուժերի ենք տեսնում։ Եվ սա նույնպես Սերժ Սարգսյանի նախագահության տարիների երեւույթ է, ինչն անպատկերացնելի կլիներ սրանից 10, 15, 20 տարի առաջ, երբ կուսակցություններ ու թերթեր էին փակվում, կուսակցական գրասենյակներ ու խմբագրություններ ավերվում։ Կասեք՝ կյանք է, առաջ է գնում։ Դա էլ կա, իհարկե, բայց եւ չմոռանանք, թե ինչերի ընդունակ կլիներ էությամբ բռնակալը, եթե ունենար այն բոլոր հնարավորությունները, որ նախկին սահմանադրություններով ունեին ՀՀ նախագահները։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am