Ի՞նչ հետք թողեց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը

Ի՞նչ հետք թողեց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը իր գործունեության գրեթե երկուսուկես տարիների ընթացքում: Ուսումնասիրենք մեր երկրի սոցիալ-տնտեսական մի քանի ցուցանիշներ։ Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել 2014 թվականի ապրիլի 13-ին։ 2014 թվականին մեր համախառն ներքին արդյունքը կազմեց մոտ 4.8 տրիլիոն դրամ։ 2015-ին ՀՆԱ-ն 5 տրիլիոն 32 մլրդ դրամ էր։ Սա ներկայացվեց որպես ՀՆԱ-ի, այսինքն տնտեսության 4.2 տոկոս աճ։ Բայց այս աճը ապահովվեց դրամի մոտ 14 տոկոսանոց արժեզրկման շնորհիվ, ինչը տեղի ունեցավ 2014 թվականի դեկտեմբերին։ Այլ կերպ ասած, ՀՆԱ-ի ծավալի դրամական արտահայտությամբ ներկայացնելը չի արտացոլում տնտեսության իրական պատկերը։ Եթե մեր ՀՆԱ-ն դիտարկում ենք, ասենք, դոլարով, պատկերը ստացվում է ճիշտ հակառակը։ 2014 թվականին մեր ՀՆԱ-ն կազմել էր 11.6 միլիարդ դոլար, իսկ 2015 թվականին՝ արդեն 10.5 միլիարդ դոլար։ Այսինքն իրականում 2015 թվականին մենք ունեցել ենք ոչ թե տնտեսական 4.2 տոկոս աճ, այլ մոտ 10 տոկոս անկում։ Մոտավորապես նույնն է իրավիճակը մեր պետական բյուջեի հավաքագրման տեսանկյունից։ 2014 թվականին պետբյուջեի եկամուտները կազմեցին 1 տրիլիոն 137 միլիարդ դրամ, իսկ 2015-ին՝ 1 տրիլիոն 147 միլիարդ դրամ։ Ընդամենը 10 միլիարդ դրամի աճ, որը ինքնին արդեն չափազանց փոքր ցուցանիշ է: Բայց եթե համադրելիություն ապահովելու եւ դրամի արժեզրկման ազդեցությունը բացառելու համար այս տվյալները կրկին դիտարկենք դոլարով, պատկերը շատ տխուր կստացվի։ 2014 թվականին դոլարով արտահայտած մեր բյուջեի եկամուտները կազմել են 2.7 միլիարդ դոլար, իսկ 2015-ին՝ արդեն 2.4 միլիարդ։ Այլ կերպ ասած, բյուջեի եկամուտները առայժմ գործող կառավարության օրոք նվազել են 300 միլիոն դոլարով կամ 11 տոկոսով։ Այս կառավարության օրոք կտրուկ նվազել են նաեւ օտարերկրյա ներդրումները։ Թվային ցուցանիշներ, ցավոք, չենք կարող ներկայացնել, քանի որ ներդրումների նվազմանը զուգահեռ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը պարբերաբար փոխում էր այդ ցուցանիշի հաշվարկման մեթոդոլոգիան։ Ըստ որոշ փորձագիտական գնահատականների, օտարերկրյա ներդրումների ծավալները 2014– 2015 թվականների ընթացքում կրճատվել է մոտ 65 տոկոսով։ Իսկ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում, ԱՎԾ-ի նոր մեթոդոլոգիայի համաձայն, օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը արդեն բացասական ցուցանիշ էր։ Այսինքն` ներդրումները ավելի քիչ էին, քան դրանց արդյունքում առաջացած գումարների արտահոսքը։ Բայց Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք գրանցվել են նաեւ աճեր։ Ընդ որում՝ կայուն աճեր։ Խոսքը առաջին հերթին վերաբերվում է պետական պարտքին: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am