Հրանտ Մաթեւոսյանի թանգարանի գումարը չի հատկացվել. «Ժողովուրդ»

«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի կառուցման ավարտի ուշացումը պայմանավորված է ֆինանսական խնդիրներով։ Այս մասին սեպտեմբերի 6-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։ «Թանգարանի կառուցման ծրագիրը կա, բայց դա իրականացնելու համար բազմաթիվ պայմաններ են պետք եւ առաջինը հենց ֆինանսական»,- նշել է փոխնախարարը։ Հիշեցնենք՝ դեռեւս 2015-ին պարզ դարձավ, որ ՀՀ կառավարությունը 50 մլն դրամ կհատկացնի Հրանտ Մաթեւոսյանի թանգարանի շինարարության մեկնարկի համար։ Համապատասխան որոշումն ընդունվել էր կառավարության՝ 2015-ի հունիսի 18-ի նիստում։ ՀՀ քաղաքաշինության .նախարար Նարեկ Սարգսյանն էլ նշել էր, որ թանգարանի շինարարության ծախսերը կկազմեն 140 մլն դրամ։ Այնինչ՝ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի գործադիր տնօրեն, գրողի որդի, ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը ավելի քան 1 տարի առաջ մեզ հետ զրույցում նշել էր, որ նախարարի ներկայացրած գումարը կազմում է թանգարանի շենքի ճարտարապետի ներկայացրած նախագծի նախահաշվային արժեքի ընդամենը 1/3 մասը (մոտավոր հաշվարկներով)։ Մենք Դ. Մաթեւոսյանից հետաքրքրվեցինք՝ փոխնախարարը, խոսելով ֆինանսական խնդիրների մասին, կոնկրետ ինչ է նկատի ունեցել, եւ դեռ որքան գումար է պակասում՝ Աբովյան պուրակի հարակից տարածքում մշակութային կենտրոն-թանգարանի շենքի կառուցման աշխատանքները ավարտին հասցնելու համար։ «Մշակութային կենտրոն-թանգարանի կառուցման համար գումարի՝ պարբերական բնույթ կրող հատկացում-ընդհատումների հետեւանքով ավելանում են շինարարական ծախսերը։ Շինարարի փոխանցմամբ՝ եթե մենք ռեալ ֆինանսավորում ունենայինք, շենքը (առանց ներքին հարդարանքի եւ էքսպոզիցիայի) մինչեւ նոյեմբեր կկարողանայինք հանձնել։ Բայց հատկացվող գումարների ծավալները, ըստ երեւույթին, բավարար չեն»,- մեկնաբանեց նա։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am