Լարված ու արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում

Այսօր՝ սեպտեմբների 8-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարզի մոտ 10-ից ավելի գյուղերի բնակիչներ հավաքվել են Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհին և պահանջում են, որպեսզի ժամանեն գյուղատնտեսության նախարարության, Արմավիրի մարզպետարանի պաշտոնյաները։ Արդեն մի քանի ժամ է, «մեծն» չինովնիկները չեն բարեհաճում, որպեսզի հանդիպեն գյուղացիների հետ, ովքեր արդարացիորեն պահանջում են, որ կառավարությունն ու մարզպետարանը կատարեն իրենց տված խոստումը, այն է՝ պետք է ժամանակին վճարեին գյուղմթերքների, մասնավորապես, խաղողի, լոլիկի, բիբարի, բադրջանի և այլ մթերքների՝ գյուղացիներին պարտք եղած գումարները, ինչպես նաև մթերեն խաղողը։ «Մեր ուզածն ի՞նչ է՝ մեր հալալ քրտինքով աճեցրած որակյալ խաղողը ընդունեն։ Անցյալ տարի կուրծք էին ծեծում՝ ասելով, թե՝ դուք խաղող աճեցրեք, մի ճուտ խաղող էլ չի մնա հողին, և կմթերենք նույնիսկ 150 դրամով ու հիմա հայտնի ֆիլմի հերոսի՝ Արութին Զիմզիմովի նման դիփունքը խափում ին. ոչ միայն չեն մթերում, այլ նաև փորձում են գինը գցել։ Մեր միակ հույսը կառավարությունն է, էն էլ իմացանք՝ հրաժարական է տվել։ Մենք չենք ուզում դիմել ծայրահեղ միջոցի, թե չէ օրն առավոտ էլ կարանք ճանապարհը փակենք, բայց հուսով ենք, որ պատկան մարմինները քաղաքակիրթ ձևով գոնե այս անգամ կուտ չեն տա, չնայած, ինչպես ժողովուրդն է ասում, իսկ ժողովուրդը չի սխալվում՝ սևին սապոնն ինչ անի, խևին՝ խրատը»։ Գյուղացիները հայտնեցին նաև, որ ժամանակավորապես բացում են ճանապարհը, բայց եթե խնդիրը չլուծվի (չնայած հույս էլ չկա), արդեն մեր ու մանուկ, ահել-ջահել փակելու են այս անգամ Երևան-Արմավիր ճանապարհը. «Թե չէ, ի՞նչ ա ստացվում, վարկերի տակ ճռռում ենք ու դրա մեղքը նաև այդ չինովնիկներինն է, ովքեր նույնիսկ այսօր չբարեհաճեցին գոնե գային, հերթական կուտը տային ու գնային»։ Նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի մեծ թվով աշխատակիցներ՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Գյուղացիներն էլ ասում էին, որ՝ ճանապարհը բացում ենք ոստիկանների պահանջով, ովքեր խոստացել են խնդրի մասին տեղեկացնել համապատասխան մարմիններին։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am