Սլովակիայում բժշկական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
Սլովակիայում չորս մարդ է զոհվել բժշկական փրկարար ծառայության ուղղաթիռի կործանման հետևանքով, հայտնում է ТАСС-ը: «Վթարի հետևանքով զոհվել են օդանավում եղած բոլոր անձինք՝ անձնակազմի երեք անդամները և 38-ամյա վիրավոր մարդը, որի փոխադրման համար այն կանչվել էր», - հայտնել է հանրապետության ՆԳՆ ներկայացուցիչ Իվան Նիտիկը: «Ուղղաթիռը կործանվել է լույս սեպտեմբերի 8-ի գիշերը Կենտրոնական Սլովակիայի Բասկա-Բիստրիցա քաղաքի մերձակա Ստրելնիկի բնակավայրի մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ ուղղաթիռը վթարի է ենթարկվել թռիչքից երեսուն վայրկյան անց», - նշել է պաշտոնյան: Աղետի պատճառները դեռևս հայտնի չեն: Կատարվում է արտակարգ պատահարի հանգամանքների հետաքննություն: Ուղղաթիռը պատկանում էր Սլովակիայի առևտրային բժշկական փրկարար ծառայությանը՝ Air-Transport Europe-ին: Ողբերգության այլ մանրամասներ չեն նշվում:
