Զարմուհուն աշխատանքից ազատել են Սյունիքի մարզպետ քեռու պարտադրանքով և հորդորով

Սյունիքի մարզպետի քրոջ դուստրը՝ Գայանե Շալունցը, բողոք է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանին, իր հաղորդման հիման վրա քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի տարածքային բաժնի նախկին պետ Գայանե Շալունցի՝ Հատուկ քննչական ծառայություն ներկայացրած հաղորդման համաձայն, 2014 թվականին Գորիսի տարածքային բաժնում կատարված ուսումնասիրության արդյունքներով նույն ծառայության մոնիթորինգի և վերլուծության վարչության աշխատակիցների կազմած տեղեկանքում և դրա հիման վրա ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակիցների անցկացրած ծառայողական քննության եզրակացության մեջ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են ներառվել, ինչն էլ հիմք է հանդիսացել իրեն աշխատանքից ազատելու համար: Գայանե Շալունցի պնդմամբ, իրեն աշխատանքից ազատել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պարտադրանքով և հորդորով, քանի որ իրենց միջև միշտ եղել են լարված հարաբերություններ: Հիշյալ պաշտոնը Գ.Շալունցը զբաղեցրել է 29.05.2007-ից մինչև 23.09.2014 թ.: ՀՀ Գլխավոր դատախազությունում 14.03.2016 թ. ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթեր կեղծելը, հարուցվել է քրեական գործ: ՀՀ Գլխավոր դատախազը 17.03.2016 թ. քրեական գործի նախաքննությունը շարունակելու համար ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Սակայն ՀՔԾ պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանը 30.05.2016 թ. որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Վ. Պողոսյանի 2016 թ. հունիսի 7-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը վերացվել է: ՀՔԾ պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանը 05.08.2016 թ. նորից որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու և գործի վարույթը կարճելու մասին: Վարույթն իրականացնող մարմինը դեռևս 30.05.2016 թ. թվարկելով գործում անցնող թվով վեց անձանց ցուցմունքները արձանագրել է, որ նրանց արարքում բացակայում են փաստաթուղթ կեղծելու, պաշտոնական կեղծիքի, ինչպես նաև պետական ծառայության դեմ ուղղված որևէ այլ հանցագործության, այդ թվում՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական լիազորություններն անցնելու կամ պաշտոնական անփութության հատկանիշները: Լրացուցիչ նախաքննությունից հետո վարույթ իրականացնող մարմինը կայացնելով կարճման մասին որոշում՝ վերը նշվածին հավելել է՝ գործի լրացուցիչ նախաքննության արդյունքում որևէ նոր տվյալներ ձեռք չեն բերվել, որոնք կարող էին հիմք հանդիսանալ հիշատակված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը հարուցելու համար, հետևաբար քրեական գործով վարույթը ենթակա է կարճման: Մասնավորապես, պաշտոնական անփութության և փաստաթղթերը կեղծելու մասով վարույթն իրականացնող մարմինը նշել է, որ նախաքննությամբ ձեռք բերված տվյալները վկայում են վրիպակի մասին: Դա, ի վերջո, նշանակություն չի ունեցել գործի լուծման համար, քանի որ դատարանը, անդրադառնալով այն խախտումներին, որոնք հիմք են հանդիսացել Գ. Շալունցի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու համար, արձանագրել է, որ Գայանե Շալունցի տույժի հիմքում ընկած է եղել ևս մեկ` ավելի էական խախտում, որից ելնելով էլ Գ. Շալունցին զբաղեցրած պաշտոնից ազատելը համարել է հիմնավորված: Գ.Շալունցի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Հայրապետյանը «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց, որ նախաքննության մարմինը չի իրականացրել գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, որի արդյունքում եկել է անիրավաչափ եզրահանգման այն մասին, որ կատարված արարքը իր մեջ պաշտոնական կեղծիք չի պարունակում: Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմինը չի գնահատել գործում առկա ապացույցները, չի գնահատել հեռախոսների վերծանումները, որից պարզ կդառնար, որ իսկապես թե՛ Նահապետ Դավթյանի, թե՛ Արայիկ Պարոնյանի, թե՛ Արմեն Աբրահամյանի կողմից զանգեր եղել են ուղղված իրեն, որով պահանջել են ազատման դիմում ներկայացնել: Քննիչը փաստաթղթեր կեղծելու և պաշտոնական անփութության հանցակազմերի բացակայության հիմքում դրել է օրինական ուժի մեջ չմտած դատական ակտով հաստատված հանգամանք, որն իրավունք չուներ կատարելու, բացի այդ կարգապահական տույժի հիմքում ընկած մյուս ենթադրյալ իրավախախտման մասով չի իրականացրել որևէ քննություն, սակայն այդքանով հանդերձ եզրահանգել, որ թվով 6 պաշտոնատար անձանց արարքում բացակայում է պաշտոնական անփութության հանցակազմը, իսկ նրանց կողմից կատարված օրենքով ոչ թույլատրելի արարքը` կարգապահական տույժի հիմքում դրված կենսաթոշակային գործում գոյություն չունեցող անձ նշելը, որակել որպես վրիպակ: Ըստ բողոքաբերի ներկայացուցչի, թե՛ մոնիթորինգի և վերլուծության վարչության պաշտոնատար անձինք, թե՛ քաղաքացիական ծառայության պաշտոնատար անձինք դիտավորությամբ են Գայանե Շալունցին աշխատանքից ազատման հիմքում մտցրել կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն` նպատակ ունենալով և ստեղծելով աշխատանքից ազատման հիմքեր: Իսկ վարույթն իրականացնող մարմինը այդ կեղծ տեղեկությունը դիտել է վրիպակ: Գայանե Շալունցն ու նրա ներկայացուցիչ Զարուհի Հայրապետյանը պահանջում են վերացնել ՀՔԾ ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա. Մինասյանի կողմից 05.08.2016թ. կայացված որոշումը քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:  

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am