«168 ժամ». Հարափոփոխ անփոփոխություն Հայաստանում

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.   «Փոփոխությունների ու դրանց անհրաժեշտության մասին Հայաստանում խոսում են բոլորը։ Խոսում են մակդիրների բազմազանությամբ ու հնչերանգի լալահառաչությամբ։ Արմատական ու հեղափոխական, էվոլյուցիոն ու ինստիտուցիոնալ, անձնավորված ու համակարգային։   Խոսում է անգամ իշխանությունը, որը խոսողներից միակն է, որ կարող է ոչ միայն խոսել, այլ գոնե ժամանակ առ ժամանակ իրականացնել այդ փոփոխությունները։ Փոփոխությունների մասին խոսակցությունների դատարկությունն ու անհամությունը տեղ չեն թողնում քննարկման համար՝ իսկ ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ Հայաստանին, որպեսզի պետությունը չապրի փոփոխությունների անհրաժեշտության մասին մշտական դարձվածաբանության ու փոփոխությունների նույնքան մշտական բացակայության ռեժիմում։   Ու քանի որ քննարկում՝ որպես այդպիսին, չկա, իշխանությունները ժամանակ առ ժամանակ փոփոխությունների իմիտացիա ստեղծող քայլեր են անում՝ մի քանի ամսով կամ տարով բավարարելով փոփոխությունների մասին խոսողներին, դրսին ու ներսին՝ հաստիքային ընդդիմադիրին ու չինովնիկին, արտահաստիքային մտավորականին ու նրանց տեղը զբաղեցնող հաստիքային պնակալեզին, կամակատար դատավորին ու դատավորի պատվիրատու հաստիքային կրիմինալին։   Փոփոխությունները, այն իմաստով, որ իմաստով որ ներկայացվում են՝ որպես Հայաստանի փրկության սպեղանի, ենթադրում են բազմաթիվ շերտեր ու բաղադրիչներ։ Ու այդ ենթադրյալ շերտերի ու բաղադրիչների շարքում անձերը, պաշտոնյաներն ու նրանց տեղակալները, վարչության պետերն ու վարչապետներն ընդամենը մի շերտ են ու մի բաղադրիչ։   Ոչ ավելին ու ոչ կարևոր՝ ամենևին։ Որովհետև կարևոր են փոփոխությունների այն շերտերը, որոնք չունեն անուններ ու ազգանուններ ու կուսակցական պատկանելություններ, որոնք շոշափելի չեն ու ներկայացնելի չեն որևէ նախարարության կոլեկտիվի կամ կուսակցական ակտիվի առջև։   Սահմանադրականություն, օրինականություն, անձնական շահի ստորադասում պետական շահին, օլիգարխի շահի ստորադասում՝ տնտեսական մրցակցության շահին, թայֆայական շահի ստորադասում՝ արդարադատության շահին, համակարգի շահի ստորադասում քաղաքացու, մարդու շահին...»,–գրում է թերթը։   Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am