«Հրապարակ». Ախուրյանի ՏԻՄ ընտրությունները խոստանում են թեժ լինել

«ՏԻՄ ընտրություններն Ախուրյանում խոստանում են թեժ լինել, 5 թեկնածուներից 4-ը շարունակելու են պայքարը, գործող համայնքապետը 20 տարի պաշտոնավարած ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանն Է, նրա դեմ 2 ՀՀԿ-ական թեկնածու Է առաջադրվել՝ Ախուրյանի Էլցանցերի տնօրեն Կարապետ Կարապետյանն ու հողագործ Ալեքսան Քոչոյանը։ Երկուսն էլ ինքնառաջադրվել են՝ ՀՀԿ-ն որևէ թեկնածու չի առաջադրել կոալիցիոն գործընկերոջ դեմ։ Փոխարենը ԲՀԿ-ն անցած շաբաթ հայտարարեց, որ Ախուրյանում թեկնածու է ունենալու։ ԲՀԿ Ախուրյանի տարածքային խորհրդի նիստում միաձայն որոշել էին հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում առաջադրել Կարեն Սերգոյանին։ ԲՀԿ քաղխորհուրդն էլ հաստատել է ԲՀԿ տարածքային խորհրդի որոշումը։ Սակայն ԲՀԿ թեկնածուն, պարզվում է՝ ոչ միայն կուսակցական չէ, այլև ինքնառաջադրվել է։ Երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը պարզաբանեց, որ բազմաթիվ համայնքներում այդպիսի թեկնածուներ ունեն, որոնք ոչ ԲՀԿ-ական են, ոչ էլ ԲՀԿ-ն է առաջադրել, պարզապես աջակցելու որոշում է կայացվել։ Խաչատրյանն ասաց, որ, եթե չի սխալվում, Կարեն Սերգոյանի հայրն է ԲՀԿ անդամ։ Գործող դաշնակցական գյուղապետը չի մտահոգվում թեկնածուների առատությունից, նա փորձ ունի, պատմում է, որ առաջին ընտրություններում 14 մրցակից է ունեցել, երկրորդին՝ 11, երրորդին մրցակից չի եղել, հաջորդին՝ նորից 3 հոգի, ամեն անգամ ինքն է հաղթել։ Ո՞րն է գաղտնիքը։ «Նորմալ աշխատանքը»,– ասում է Իգիթյանը։ Իսկ ինչո՞ւ է նորմալ աշխատող գյուղապետը 20 տարի հետո էլ ցանկանում նորից գյուղապետ դառնալ, չի՝ հասցրել բոլոր խնդիրները լուծել, ինչպես ասում են բոլոր երկարակյացները։ «Շատ խնդիրներ եմ լուծել, բայց էլի խնդիրներ կան, բնակարանային շինարարությունն ավարտում ենք, բայց անօթևանների բաշխման խնդիրը, բակերի, տանիքների բարեկարգման»»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am