Կիրո Մանոյան. Ադրբեջանն ապտակ ստացավ

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց. «ԵԽԽՎ-ն, ընդունելով ներկայացված հակահայ 2 բանաձևերից մեկը, պահպանել է հավասարակշռությունը՝ չփորձելով նեղացնել կողմերից և ոչ մեկին:  Քվեարկությունից դեռ երկու օր առաջ կային նույնիսկ այնպիսի նախանշաններ, որ, հնարավոր է, դրանք անգամ չքննարկվեին, սակայն այդպիսի որոշում հանձնաժողովը չկայացրեց: Կար ցանկություն հավասարակշռություն պահելու, հետևաբար քննարկումների արդյունքում որոշվեց մերժել Ռ. Ուոլթերի զեկույցը»: Սերբ պատգամավոր Միլիցա Մարկովիչի կողմից ներկայացրած և հավանության արժանացած բանաձևին անդրադառնալով ՝ Կ. Մանոյանը նկատեց, որ թեև հայտարարվեց, թե դրա նպատակը մարդասիրական է, սակայն այն շատ քաղաքականացված էր: Կ. Մանոյանի խոսքով՝ նախ պետք է հաշվի առնել, թե ԵԽԽՎ որ քաղաքական ուժերը ինչ կեցվածք որդեգրեցին քննարկման և քվեարկության ընթացքում: «Հիմնական սոցիալիստական խմբում էր, որ հայկական տեսակետի կողմնակից էին, իսկ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, որի անդամ են նաև ՀՀ ԱԺ-ում ներկայացված երեք ուժերը՝ Հանրապետական, ՕԵԿ և «Ժառանգություն», ինչպես նաև քրիստոնեադեմոկրատական խումբը, նախագծին կողմ քվեարկեց՝ դեմ դուրս գալով հայկական տեսակետներին: Մեծ Բրիտանիան ներկայացնող պատգամավորների մեծ մասը հպատակվեցին ՄԽ համանախագահների կոչին և երկու զեկույցներին դեմ քվեարկեցին: Դեմ էին նաև Ֆրանսիայի պատվիրակների մեծ մասը, իսկ հարևան Վրաստանը և Ուկրաինան զեկույցներին կողմ քվեարկեցին »,- մանրամասնեց Կ. Մանոյանը:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am