Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները շարունակում են աճել: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն: Մասնավորապես՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,42%-ով՝ հասնելով 45,02 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն էլ աճել են 0,53%-ով՝ հասնելով բարելի համար 47,51 դոլարի։ Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
