Արաս Օզբիլիսը չի հայտավորվել «Բեշիկթաշի» կազմում
Ստամբուլի «Բեշիկթաշի» ներկայացրած ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2016/17 թթ. մրցաշարի հայտացուցակում բացակայում է Հայաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Արաս Օզբիլիսի անունը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնի է դարձել ՈւԵՖԱ կայքից: Ինչպես հայտնի է, դանիացիների դեմ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին տուրում Օզբիլիսը ծնկի վնասվածք էր ստացել (ախտորոշվել էր ոսկրային հյուսվածքի այտուցում): Արաս Օզբիլիսն արդեն վերականգնողական փուլ է սկսել թուրքական ակումբում, սակայն դեռևս հայտնի չէ, թե երբ կվերադառնա խաղադաշտ: Չեմպիոնների լիգայի խմբային փուլում թուրքական ակումբի մրցակիցներն են իտալական «Նապոլին», Կիեւի «Դինամոն» ու Լիսաբոնի «Բենֆիկան»:
