Սիրիական ազատ բանակը ԴԱԻՇ-ից ազատագրել է ևս 6 բնակավայր
Սիրիայի հյուսիսում ԴԱԻՇ-ի գրոհայիններից ազատագրվել է ևս 6 բնակավայր «Եփրատի վահան» գործողության շրջանակներում: Այն իրականացնում է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը Թուրքիայի զինված ուժերի և միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Թուրքական ռազմական գերատեսչության հաղորդմամբ՝ ահաբեկիչներից ազատագրվել են Վուկուֆ, Սավդի, Էլ-Էյյուիյահ, Շանդի, Սինեքլի և Աբուբիյաթ բնակավայրերը:
