ՌԴ գլխավոր զինդատախազությունը լուծարվի՞
Ռուսաստանի գլխավոր զինվորական դատախազությունը կարող է լուծարվել: Այս մասին հայտնում է «Ռոսբալթ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ այդ հարցը բարձրացվել է դեռևս մի քանի տարի առաջ և այն կարող է լուծարվել 2017թ. հունվարի 1-ից և գործել որպես առանձին գերատեսչություն: Իսկ ողջ նյութատեխնիկական ապահովումը կփոխանցվի Գլխավոր դատախազությանը:
