Արտակարգ դեպք Կոտայքի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Վերին Պտղնի գյուղի Նոր թաղամասի 1-ին փողոցի 9-րդ տան բնակիչ, 2-ամյա Էմիլ Հովհաննիսյանը Երեւանում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետից գնված յոգուրտից թունավորվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բանն այն է, որ երեկ՝ ժամը 22:00-ի սահմաններում, Էմիլը և իր տատիկը՝ 57-ամյա Սվետա Օհանյանը, այցելել են Կոմիտասի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետ: Որոշ գնումներ կատարելուց հետո երեխան ցանկացել է նաև յոգուրտ, և տատիկը, տեսնելով ակցիայի տակ համեմատաբար էժան գնով վաճառվող «Ալպենլանդ» տեսակի յոգուրտները, 2 հատ գնել է: Վերադառնալով տուն՝ երեխան ուտում է յոգուրտը և պառկում քնելու: Գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, երեխայի ծնողները՝ Արսեն Հովհաննիսյանն ու իր կինը նկատում են, որ երեխան բարձր ջերմություն ունի և անընդհատ փսխում է: Ահազանգում են շտապօգնություն, սակայն հայրը տեսնելով, որ երեխայի վիճակը գնալով վատանում է, իր սեփական մեքենայով հասցնում է Աբովյանի հիվանդանոց: Հիվանդանոցում հետազոտություններից հետո բժիշկն ասում է, որ երեխայի՝ նման իրավիճակում հայտնվելու պատճառը յոգուրտն է եղել: Գ. Շամշյանի հետ զրույցում Էմիլի տատիկն ասաց, որ յոգուրտը գնել է բավականին էժան գնով, քանի որ գտնվում էր ակցիայի տակ, սակայն ստուգել է պիտանելիության ժամկետը և այն եղել է ժամկետի մեջ:  

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am