Ռուսաստանը Հայաստանի քաղաքացիների սև ցուցակ չունի․ ՌԴ դեսպանի խորհրդական

Հայաստանում Ռուսաստանի դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ավելի քան մեկ շաբաթ առաջ Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանում տեղի ունեցած միջադեպին, երբ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանն արտաքսվել էր երկրից, ասաց, որ Ռուսաստանը չունի Հայաստանի քաղաքացիների սև ցուցակ, որով կարգելվի նրանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Այդուհանդերձ, նրա պնդմամբ, Ռուսաստանը որպես ինքնիշխան երկիր իրավունք ունի մեկին թույլ տալ, իսկ մյուսին արգելել մտնել իր տարածք: Գրիգորյանին ռուս սահմանապահները օգոստոսի 30-ին թույլ չէին տվել դուրս գալ օդակայանի տարածքից: Քաղաքագետին հետ էին ուղարկել՝ տեղեկացնելով, որ վերջինիս մուտքը Ռուսաստան արգելված է մինչև 2030 թվականը: Ստեփան Գրիգորյանն ավելի վաղ համոզմունք էր հայտնել, որ իրեն արտաքսել են քաղաքական դրդապատճառներով և մտավախություն ուներ, որ մենակ չէ այդ ցուցակում: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդականը մեր հարցին ի պատասխան չխոսեց դրդապատճառների մասին՝ նշելով միայն, որ դրանք իրենց դեռ հայտնի չեն: «Կոնկրետ դեպքում այնպես է ստացվել, որ պարոն Գրիգորյանին արգելել են մտնել Ռուսաստանի տարածք: Սկզբունքորեն մենք պարտավոր չենք մեկնաբանել, բացատրել, այդուհանդերձ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիմումի համաձայն՝ մենք մեկնաբանություն ենք խնդրել մեր համապատասխան կառույցից և զբաղվում ենք այդ հարցով: Արդյունքները կհաղորդենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը», – ասաց Շապովալովը: Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am