Ռուսաստանը կործանիչներ կմատակարարի Ղազախստանին
Ռուսաստանը երկու Սու-30 և 2 Մի-17 կործանիչներ կմատակարարի Ղազախստանի զինված ուժերին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս մասին «Բանակ-2016» ֆորումի շրջանակներում հայտարարել է Ղազախստանի պաշտպանության փոխնախարար Օքաս Սապարովը: «2014թ. մենք Ռուսաստանից 4 Սու-30 ենք ստացել, այս տարի՝ ևս երկուսը»,-հայտարարել է Սապարովը:
