Մենք դուռը բաց ենք թողնում Ռուսաստանի հետ աշխատելու համար. Քարթեր
ԱՄՆ-ն ի դեմս Ռուսաստանի թշնամու չի տեսնում: Այդ մասին հայտարարել Է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին «Մենք դուռը բաց ենք թողնում Ռուսաստանի հետ աշխատելու համար: ԱՄՆ-ն ի դեմս Ռուսաստանի թշնամու չի տեսնում եւ մտադիր չԷ բախման գնալ նրա հետ,-ասել Է նախարարը՝ հանդես գալով Օքսֆորդի համալսարանի ուսանողների առջեւ: - Մենք հույս ունենք, որ երբեւիցե Ռուսաստանը կդառնա հուսալի եւ պատասխանատու գործընկեր»: Որպես համագործակցության դրական օրինակ նա բերել Է Մոսկվայի եւ Վաշինգտոնի երկխոսությունը Սիրիայում իրադրության կարգավորման շուրջ:
