Թուրքիայի իշխող կուսակցության ներսում կա 48 գյուլենական պատգամավոր
Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման (FETÖ) դեմ պայքարը կարող է առնչվել նաև իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ): Այս մասին գրել է թուրքական «Հյուրիյեթ» թերթի հոդվածագիր Աբդուլքադիր Սելվին: Նրա հաղորդմամբ՝ ներկայումս ԱԶԿ-ի ներսում կուլիսների հետևում խոսակցություններ կան, որ կուսակցության ներսում կա 48 գյուլենական պատգամավոր: Բացի այդ, կան ԱԶԿ-ն ներկայացնող 3 գյուլենական քաղաքապետ և 2 գյուլենական նախարար: Քննարկվում է այդ անձանց հրաժարականի հարցը: Ընդգծվում է, որ գյուլենականներն ԱԶԿ-ի ներսում ամենաուժեղը եղել են 2013 թվականի դեկտեմբերի «Մեծ կաշառք» գործից առաջ, ինչից հետո հրաժարական էր տվել 14-15 պատգամավոր:
