Ռուսաստանը պատրաստ է ԵՄ երկրների հետ երկխոսության. Զախարովա
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ երկրների հետ երկխոսության երկկողմ և բազմակողմ ձևաչափով՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. այս մասին հայտնել է РИА Новости-ն: «Մենք չենք արգելափակել ոչ մի բանակցային մեխանիզմ, մենք բաց ենք երկխոսության համար երկկողմ և բազմակողմ ձևաչափում»,- ասել է Զախարովան: Նրա խոսքով՝ Մոսկվան ունի երկխոսային հնարավորություններ, մեխանիզմներ՝ բոլոր երկրների, միավորումների, բլոկների և նրանց հետ զրույցի համար, որոնց հետ ՌԴ-ն գտնվում է հարաբերությունների ոչ լավագույն մակարդակում։
