20 միլիոն դոլար` սեռական ոտնձգության համար
Fox News հեռուստաալիքի սեփականատեր 21st Century Fox ընկերությունը հայտարարել է, որ առանց դատարանի միջնորդության կարգավորել է կայանի նախկին ղեկավար Ռոջեր Էյլսի կողմից հաղորդավարուհի Գրեթչեն Կառլսոնի նկատմամբ ոտնձգության հարցը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ընկերությունը չի նշել, թե ինչ չափի փոխհատուցում է տրամադրվելու Կառլսոնին, սակայն գործարքի մանրամասներին տեղյակ New York Times-ի աղբյուրները պնդում են, որ հաղորդավարուհին 20 մլն դոլար է ստացել: Էյլսը կվճարի այս գումարի մի մասը: Fox News-ը բանակցում է նաև ոտնձգության մասին հայտարարած այլ հաղորդավարուհիների հետ: Ռոջեր Էյլսը Fox News-ի նախագահի պաշտոնից հեռացել է այս տարվա օգոստոսին՝ 20-ամյա պաշտոնավարումից հետո: Նրան սեռական ոտնձգության մեղադրանքներ են առաջադրել նաև այլ կին հաղորդավարուհիներ:
