«Մեժռեգիոնգազի» պաշտոնական կայքից Կարեն Կարապետյանի տվյալներն արդեն ջնջված են. «ՀԺ»

Երեկ ամբողջ օրը քաղաքական կուլիսներում շրջանառվում էր լուրը, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նրա ղեկավարած կառավարությունը հրաժարական են տալու, եւ վարչապետ է նշանակվելու «Հայռուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը, որն այժմ Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերությունում բարձր պաշտոն է զբաղեցնում։ Հիշեցնենք, 2011 թվականին Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա նշանակվեց ռուսական «Գազպրոմբանկի» փոխնախագահ, ապա «Գազպրոմ» ընկերության դուստրը հանդիսացող «Մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի զարգացման եւ ռազմավարության գծով տեղակալ։ Որոշ տեղեկությունների համաձայն, Կարապետյանն արդեն այդ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Երեկ երեկոյան «Մեժռեգիոնգազի» պաշտոնական կայքից Կարեն Կարապետյանի տվյալներն արդեն ջնջված էին։ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, «ՀԺ»-ի տեղեկություններով, կարող է տեղի ունենալ շատ մոտ ապագայում, եւ այդ հարցը քննարկվելու է այս շաբաթ ՀՀԿ ԳՄ նիստում։ Չի բացառվում, որ Աբրահամյանի հրաժարականը հնարավորինս ոչ սկանդալային ներկայացնելու նպատակով այդ պաշտոնանկությունը իշխանությունների կողմից կրկին մեկնաբանվի. այն պատճառաբանությամբ, թե նա 2017թ. խորհրդարանական ընտրություններին նշանակվելու է ՀՀԿ շտաբի պետ։ Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս «Սասնա ծռեր» խմբի գործողությունների ժամանակ էինք նշել, որ իշխանությունները որպես իրավիճակից դուրս գալու ելք քննարկում են կառավարության հրաժարականի հարցը։ Իսկ այդ խմբի անդամների կալանավորումից հետո Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթում հայտարարել էր, թե «այս փուլում մեր նպատակը ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելն է»։ «Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման եւ կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք։ Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն»,- հայտարարել էր նա: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am