Սերժ Սարգսյանը կողմնորոշվել է

«Կառավարությունում կադրային խոշոր փոփոխությունների թեման գնալով ավելի առարկայական է դառնում։ Թեև, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը որոշ պաշտոնների հարցում դեռ վերջնական եզրահանգումների չի եկել՝ գցում-բռնում է, թե ում որտեղ նշանակի, որպեսզի երերացող «նավը» չխորտակվի։ Այնպես որ, այս փուլում ցանկացած տեղեկություն, որը հրապարակվում է, թեական է՝ փոփոխության ենթակա։ Առավել հաստատուն է վարչապետի և ԱԳ նախարարի փոփոխության հարցը։ Եթե վարչապետի պարագայում կանգ են առել Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածության վրա, ապա ԱԳ նախարար է նշանակվելու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Եվ եթե մինչ օրս խոսվում էր, որ Էդվարդ Նալբանդյանը գնալու է իր երազանքների երկիր՝ Ֆրանսիա, և ձգտում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանի պաշտոնը համատեղել Իսրայելում և մի քանի այլ երկրներում դեսպանի պաշտոնի հետ, ապա այժմ պնդում են, որ նրան գործուղելու են Ռուսաստան։ Ռուսաստանն այս փուլում մեզ համար շատ կարևոր է, և Նալբանդյանը, որպես ռուսական ազդեցություն կրող, ընդունելի է ՌԴ իշխանությունների համար։ Կարծես թե հաստատվում է նաև Գևորգ Կոստանյանի՝ Վրաստանում դեսպան նշանակվելու մասին լուրը, ասում են՝ ինքն է այդպես ցանկացել։ Մյուս վիճելի հարցը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն է, որը հնարավոր է բաժին հասնի Հովիկ Աբրահամյանին՝ ՀՀԿ նախընտրական շտաբի պետի պաշտոնի հետ հավելումով»: Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: Հ.Գ. Հիշեցնենք, որ hayeli.am-ը երեկ հայտնել էր Գևորգ Կոստանյանի Վրաստանում դեսպան նշանակվելու մասին լուրը:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am