Արդարացված կասկածներ

«ՀՀ-ից Ռուսաստան արտահանման ծավալների կտրուկ աճը այս տարվա առաջին կիսամյակում արդարացված կասկածներ է առաջացնում պաշտոնական վիճակագրության հավաստիության նկատմամբ։ Որոշ ապրանքների արտահանումը աճել է հազարավոր անգամներով։ Մասնավորապես, ՀՀ մաքսային ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկանքի համաձայն այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստան է արտահանվել «Ուղեպայուսակ, ճամպրուկ, դրամապանակ, ակնոցի, հեռադիտակի և այլ պայուսակներ, տուփեր» ապրանքախմբում ներառված 30 հազար 704 հատ ապրանք 12 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ նույն  ապրանքախմբի  ապրանքներից  ՌԴ էր  արտահանվել ընդամենը 14 հատ։ Աճը կազմում է 2 հազար 193 անգամ։ Թե ինչպես է ստացվել նմանատիպ ապրանքների արտահանման ավելի քան 2 հազար անգամյա աճ, առանձին ուսումնասիրության առարկա է: Սակայն հիմնավոր կասկածներ կան. որ դրանք իրականում թուրքական ապրանքներ են։ Քանի որ այս տարվա սկզբից ՌԴ-ն պատժամիջոցներ էր մտցրել թուրքական որոշ ապրանքների վրա, ապա այդ ապրանքների մի մասը մուտք էին գործում այլ երկրներ, ձևակերպվում որպես տվյալ երկրի արտադրանք ու վերաարտահանվում ՌԴ։    Հայաստանը թերևս անմասն չի մնացել այդ սխեմաներից։ Պետք է սպասել, որ ռուս-թուրքական   հարաբերությունների   կարգավորման հետևանքով ՀՀ-ից ՌԴ ապրանքների արտահանման ծավալները կարող են զգալիորեն նվազել»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am