Իսկ ժողովրդի արյունը թափած իշխանությանը կարելի՞ է ծառայել

Ցանկացած արքունիքում էլ «հաստիքային մտավորականներ» լինում են: Այլ հարց է, որ նմաները հաճախակի դիմադրում են իրենց կարգավիճակին, երբեմն-երբեմն փորձում «կույս» ձեւանալ՝ հասկանալով, որ իսկական մտավորականը ոչ թե իշխանությունների կողքին է լինում, այլ պետության: Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն այդպիսիններից է, ինչ խոսք վստահաբար կարելի է նրան տաղանդավորների շարքը դասել, նա իսկապես տաղանդավոր կոմպոզիտոր է եւ բազմաթիվ շնորհալի երգերի հեղինակ, բայց խնդիրը չէ՞ որ միայն տաղանդը չէ: Մարդկային տեսակի խնդիր է: Վերջին հաշվով տաղանդավոր արվեստագետը չի կարող անտարբեր մնալ պետության, ժողովրդի խնդիրներին: «Սասնա ծռերի»-ի կողմից ստեղծած իրավիճակը մեկ անգամ եւս դիմակազերծեց իրենց մտավորական համարող շատ շատերին, որոնց թվում հիշյալ մարդուն: Ամիրխանյանն այդ ընթացքում հասցրեց բազում կարծիքներ փոխել մինչեւ իրեն հուշեցին, թե ինչ պետք է ինքն անի: Այսպիսով՝ դեռեւս հուլիսի 21-ին այսինքն ՊՊԾ գունդի գրավման չորրորդ օրը կոմպոզիտորը մամլո ասուլիսի ընթացքում խոստացավ՝ եթե «Սասնա ծռեր» խմբավորման անդամները բանական որոշում կայացնեն և զենքերը վայր դնեն, ինքը նրանց «հերոսապատման մասին, հերոսապատումը բարձրացնող» երգ կգրի։ Սա այն ժամանակներն էին, երբ ողջ ժողովուրդն էր ոգեւորվել տղաների արարքով ու ժողովրդի սրտին մոտ ցանկացած խոսքը ծափերի էր արժանանում: Ամիրխանյանի մասին էլ շատերը մտածեցին՝ սա իսկապես արվեստագետի մոտեցում Է, որովհետեւ Ռոբերտ Ամիրխանյանի կարծիքով այդ մարդիկ ոչ թե հանցագործներ են, այլ հերոսներ։ Որովհետեւ եթե հանցագործներ են՝ ի՞նչ կարիք կար երգ գրել նրանց հերոսապատման մասին: Եւ ամենակարեւոր հանգամանքը, սա այն ժամանակն էր, երբ արդեն մեկ ոստիկան էր զոհվել: Ամենայն հավանականությամբ այս հայտարարությունն առիթ է դարձել, որ Ամիրխանյանին խելքի բերեն, դրանից հետո նա մանեւրում էր ժողովրդի ու իշխանության արանքում, երբ «Սասնա ծռերի» անդամ, նկարիչ Աշոտ Պետրոսյանի ցանկությանն ի պատասխան վերջինի պաշտպանին փոխանցում է, թե պատրաստ է հանդիպել նկարչի հետ: Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանը հրազենային վնասվածք ուներ, նա ցանկություն էր հյտնել հանդիպել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի եւ Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Նա օգոստոսի 4-ից հայտարարել էր հացադուլ եւ հրաժարվել բուժօգնությունից: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում օգոստոսի 8-ին նրան այցելեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, որից հետո Պետրոսյանը դադարեցրեց սկսած հացադուլը: Սակայն, երբ մենք հեռախոսով կապվեցնք Ամիրխանյանի հետ, կոմպոզիտորը ջղային տոնով նախ հայտնեց, թե քաղաքում չէ, երբ հարցրեցինք՝ իսկ վերադառնալուն պես կայցելի՞ Աշոտ Պետրոսյանին, ինչպես Տիգրան Մանսուրյանն արեց. «Աղջիկ ջան, ես ինչ կանեմ, դա իմ գործն է»,- նյարդայնացավ Ամիրխանյանը, նորից կրկնեցինք հարցը. «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես Ձեզ զանգ տամ, ասեմ այսինչն անելու եք, դուք չեք ասի՞ դուք ով եք, ձեր ի՞նչ գործն է, հետո ինչ, որ լրագրող եք»,- անտակտության հարցում իրեն գերազանցեց Ամիրխանյանը: Իսկ ահա, երեկ, նրան արդեն վերջնականապես կողմնորոշված ասպարեզ են իջեցրել: Կոմպոզիտորը հայտարարել է, որ չի կարող հանդիպել մի մարդու հետ, ում պատճառով հայի արյուն է թափվել. «Եթե նա կանգներ հարթակում ու հայտարարեր, որ ես ողջակիզվում եմ, ես այս կամ այն հարցերի շուրջ համաձայն չեմ, ես կգայի ու նրա կողքը կկանգնեի, բայց ես չեմ կարող գնալ ու քաջալերել մի մարդու, ում պատճառով հայի արյուն թափվեց», - կայքերից մեկին ասել է Ռոբերտ Ամիրխանյանը: 2008-ին, երբ 10 մարդու արյուն թափվեց, հետաքրքիր է, որտեղ էր Ռոբերտ Ամիրխանյանը, նա որեւէ անգամ չայցելեց Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին, որեւէ անգամ չմերժեց այդ ժողովրդին կրակած իշխանությունների հետ ձեռքսեղմումից, չմերժեց նրանց պարգեւները, իր ծննդյան տարեդարձին հյուրընկալեց ՀՀ նախագահին: Հ.Գ.- Տիգրան Մանսուրյանն այն եզակի մտավորականներից է, որ բոլոր նախագահների ժամանակ եղել է ոչ թե նրանց, այլ պետոթյան կողքին: Պետության համար դժվարին օրերին, երբ անկախ պետականություն էր կայանում, նա մեծ գործից հեռու չի քաշվել, բայց եթե պետք է եղել, մտավորականի իր ծանր խոսքով կշտամբել է նրանց՝ ոմանց համար ամենաբարձրյալ իշխանություններին: Անի Սահակյան

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am