Նոր արգելք՝ հիջաբով կանանց համար
Ֆրանսիայի Կորսիկա կղզու Բոնիֆաչո քաղաքում մահմեդական կանայք, որոնց երեխաները հաճախում են մանկապարտեզներ, արգելքների են հանդիպել նույն մանկապարտեզ հաճախող այլ երեխաների ծնողների կողմից: Բռնկվել է կռիվ, որին ստիպված է եղել խառնվել տեղի ոստիկանությունը: Այս մասին հայտնում է BBC-ն եւ մանրամասնում, որ բանն այն է, որ մյուս ծնողները թույլ չեն տվել մահմեդական կանանց մուտք գործել մանկապարտեզ, քանի որ նրանք եղել են հիջաբով: Եվ քանի որ երեխաներին չեն թույլատրում կրել վզնոցով խաչեր, նույն հաջողությամբ էլ ծնողները պահանջել են, որպեսզի կանայք հանեն հիջաբը, նոր մտնեն մանկապարտեզի տարածք: Նշենք, որ ֆրանսիական օրենքով արգելվում է աշակերտներին եւ ծնողներին կրել կրոնական սիմվոլիկա եւ կրոնական հագուստ դպրոցում, որը ցույց կտար վերջիններիս կրոնական պատկանելիությունը: Սակայն արգելքը չի տարածվում ծնողների վրա:
