Թոմաս Քենթ․ Նախագահին ասացի, որ ակնկալում ենք լիարժեք հետաքննություն. «Ազատություն»

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը այսօր հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպումից հետո Քենթը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: «Ազատություն»․ – Պարոն նախագահ, բարի գալուստ «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակ, մեզ համար պատիվ է հյուրընկալել Ձեզ մեր լրատվական կենտրոնում, շնորհակալություն այս հնարավորություն համար: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը Պարոն Քենթ, սա ձեր առաջին այցն է Հայաստան և այս երկու օրերի ընթացքում դուք հանդիպումներ եք ունեցել լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, այսօր էլ հանդիպել եք Հայաստանի նախագահին, ում հետ քննարկել եք «Ազատության» երեք լրագրողների ծեծի ենթարկվելու փաստը: Ես ուզում եմ հիշեցնել, որ Կարլեն Ասլանյանը, Հովհաննես Մովսիսյանը և Գարիկ Հարությունյանը հարձակման և ծեծի էին ենթարկվել հուլիսի 29-ին, երբ Սարի թաղում լուսաբանում էին ոստիկանության և ցուցարարների բախումները: Կուզենայի իմանալ, թե որն էր ձեր ուղերձը և ինչ արձագանք ստացաք նախագահ Սերժ Սարգսյանից: Քենթ․ – Իրականում սա իմ երկրորդ այցն է Հայաստան: Առաջին անգամ այցելել եմ 1980 թվականին, բայց, իհարկե, այդ ժամանակներից ի վեր Հայաստանում շատ բան է փոխվել դեպի լավը: Ես նախագահին շնորհակալություն հայտնեցի «Ազատություն» ռադիոկայանին տրամադրված ազատության համար: Մենք հնարավորություն ունենք հարցազրույցներ վարել ում հետ կամենանք, մենք կարողանում ենք հեռարձակել մեր ուզած ծրագրերը, այնպես որ մենք իրականում շատ գոհ ենք Հայաստանում տիրող մեդիա-միջավայրից: Այս առումով զինված դիմակայության ժամանակ տեղի ունեցածը էլ ավելի տարօրինակ էր, երբ մեր լրագրողների դեմ, առանց որևէ հիմքի, կատաղի հարձակում տեղի ունեցավ, նրանցից մեկը անգամ հայտնվեց հիվանդանոցում: Եվ ես նախագահին ասացի, ինչպես նաև ավելի վաղ հայտարարել էի, որ «Ազատություն» ռադիոկայանը ակնկալում է լիարժեք հետաքննություն այս գործով: Նա ինձ պատասխանեց, որ որոշ անձինք արդեն կալանավորվել են: Եվ ես նշեցի, որ հետևելու ենք գործի ընթացքին, հույս հայտնեցինք, որ այն կանցկացվի թափանցիկ ու կպարզվի, թե ովքեր են մեղավորները, ինչ նպատակներ էին հետապնդում: «Ազատություն»․ – Դեպքից երկու ամիս անց 4 մարդ է կալանավորվել այդ գործով: Կարո՞ղ ենք ասել, որ առաջընթաց կա: Ի դեպ՝ կալանավորվածները ոստիկաններ չեն: Քենթ․ – Բնական է, որ գործը պետք է անցնի դատական ատյաններով: Մենք գործի մասին եզրակացություններ անելու ենք դրա արդյունքներով՝ որքանով են դրանք տրամաբանական և խելամիտ: Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am