Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շատ յոգուրտ է օգտագործում, հայտարարել է ֆրանսիական Danone ընկերության կառավարման նախագահ Ֆրանկ Ռիբուն:
Նման հայտարարություն Ռիբուն կատարել է` պատասխանելով ռուսական գյուղատնտեսությունում ներդրումներ անելու նպատակի մասին հարցին, փոխանցում է BBC-ն:
«Մենք ցանկանում ենք, որ հնարավոր լինի վերահսկել հումքի մատակարարումները: Եվ դա մենք նույնպես քննարկել ենք Պուտինի հետ: Պուտինն ինքը ընդհանրապես յոգուրտների մեծ սպառող է»,-ասել է Ռիբուն:
Ռուս նախագահի խոհանոցային նախընտրությունները երբեք պաշտոնապես չեն մեկնաբանվել: Ընդ որում, տարբեր պարբերականներ, հղում անելով Կրեմլի շեֆ-խոհարար Անատոլի Գալկինին և ամերիկացի խոհարար Մայքլ Թոմփսոնին, վստահեցրել են, որ Պուտինը շատ թարմ մրգեր և բանջարեղեն է օգտագործում, իսկ առավոտյան` կաթնաշոռ և շիլա:
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը