Մենք մեծ ճնշման ենք ենթարկվում. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկրի քաղաքացիները կոչ են անում երկրի իշխանություններին կասեցնել դաշինքին երկրի անդամակցության բանակցությունները, հայտնում է Reuters-ը: «Թուրքիայի ժողովուրդը հետևում է ԵՄ-ի երկակի ստանդարտներին: Մենք մեծ ճնշման ենք ենթարկվում, որ կասեցնենք բանակցային գործընթացը»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը Սլովենիայում: Չավուշօղլուի խոսքով` թուրքերը հիասթափված են, որ հուլիսյան հեղաշրջման փորձից հետո չեն եղել այցեր և հայտարարություններ` ի աջակցություն երկրի:
