Թուրք երգչուհի. «Շնորհակալ եմ, իմ Ադրբեջան, շնորհակալ եմ, իմ Ղարաբաղ»

Ի՞նչը կարող է ուրախացնել մեզ ծանր աշխատանքային երեքշաբթի առավոտյան: Բոլորիս տրամադրությունը կօգնեն բարձրացնել հարեւան երկրի լրատվամիջոցները, քանի որ նրանց անհամարժեքության աստիճանն առաջացնում է համապատասխանաբար ժպիտ ու ժամերով ծիծաղելու ցանկություն:

Եվ այսպես, օրեր առաջ Գերմանիայում կայացած Daf BAMA երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ հայ երգիչներ Անդրեն ու Սիրուշոն արժանացել են պարգեւների (Անդրեն` The Best Armenian Male Act, Սիրուշոն` The Best Armenian Female Act): Մրցանակը ստանալիս Անդրեն բեմի վրա շնորհակալություն է հայտնել Հայաստանի եւ Արցախի իր երկրպագուներին, ինչն իհարկե, անտարբեր չի թողել մրցանակաբաշխությանը մասնակցող ադրբեջանական պատվիրակությանը` ի դեմս երգչուհի Այգուն Կյազիմովայի: Անդրեի շնորհակալական ելույթից մոտ մեկ ժամ հետո իր մրցանակը ստանալիս երգչուհին որոշել է հետ չմնալ եւ իր շնորհակալական խոսքում նշել է. «Շնորհակալ եմ, իմ Ադրբեջան, շնորհակալ եմ, իմ Ղարաբաղ»: «Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ մրցանակաբաշխությունից առաջ` փորձի ժամանակ, ձայնը ստուգելու համար ես կատարեցի «Սարի աղջիկ» երգը, որը ինչպես գիտեք` «ադրբեջանցիներն իրենցն են համարում»: Տեսնելով, որ նրանք հետեւում են իմ փորձին` որոշեցի հենց այդ երգով կատարել իմ sound check-ը` եւս մեկ անգամ ցույց տալով, որ դա մեր երգն է: Այդ պահից սկսած զգում էի նրանց ուշադիր հայացքներն ինձ վրա»,-նշեց երգիչը: Անդրեի համար ծիծաղելի է ադրբեջանցի երգչուհու` Արցախին շնորհակալություն հայտնելը: «Ացախում նրան ոչ ճանաչում են, ոչ էլ սիրում կամ ընդունում են իրեն եւ իր երկիրը. տենես` ինչո՞ւ է շնորհակալություն հյատնում…Ինչպես միշտ ադրբեջանցիներն ինքնախաբեությամբ են զբաղվում: Ինչքան «Սարի աղջիկ» երգն է իրենցը, նույնքան էլ` Արցախը: Նրան մեծ սիրով կհրավիրեի Արցախ, որին նա եվրոպական մեծ բեմից շնորհակալություն է հայտնում: Թե նա կտեսնի Արցախի ողջ գեղեցկությունը, թե արցախցին կծանոթանա իրեն շնորհակալություն հայտնող հարեւան երկրի` մեզ համար անհայտ ժողովրդական արտիստի հետ»,- հեգնանքով ասել է Անդրեն NEWS.am STYLE թղթակցի հետ զրույցում: Vesti.az-ն էլ կապվել է Ադրբեջանի ներկայացուցչուհի Այգյուն Կյազիմովայի հետ, որն իր չափազանց օրիգինալ ելույթում ասել է. «Նախ ես չեմ ասել «Շնորհակալություն Ադրբեջան», «Շնորհակալություն Ղարաբաղ», ես ասել եմ «Շնորհակալություն իմ Ադրբեջան», «Շնորհակալություն իմ Ղարաբաղ» (այստեղ դու իհարկե չափն անցար, աղջիկ ջան): Ամբողջ աշխարհն ընդունում է,որ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է (ի՞նչ աշխարհ, ո՞վ է ընդունում): Ղարաբաղը ի՛մն է,մե՛րն է (լավ, մենք այս «երգը» գիտենք արդեն): Ես Ղարաբաղում մարտերի մասնակից եմ, կին, որը կրակ է բացել հայերի վրա (ըստ երեւույթին պարսատիկով է կրակել՝ Ֆիզուլիից փախչելիս, իսկ եթե ոչ՝ ապա նման խոստովանությունից Հաագայի դատարավարության հոտ է գալիս): Ես չէի կարող համակերպվել նման անարդարության հետ (աստված իմ, ինչպիսի ծանր ապրումներ): Եթե պետք լինի, ես պատրաստ եմ այսուհետ էլ կանխել հայկական սադրանքները (դե իհարկե, կեցցես, կանխիր այն ու ոչ մեկ անգամ)»,- նշել է երգչուհին: Ադրբեջանի ժողովրդական արտիստը (ըստ Վիքիպեդիայի դա 1918 թ. ստեղծված պետություն է: Ադրբեջան տերմինը առաջին անգամ որպես պետության պաշտոնական անուն գործածվել է 1918 թ. մայիսի 28-ին, ինչպես հայտնի է Քըրք Դուգլասը այդ երկրից մեկ տարով մեծ է) նաեւ հստակեցրել է, թե ինչու է սխալմամբ հայ երգիչ Անդրեին Սիրուշո անվանել: «Այնտեղ երկու հայ երգիչներ էին ելույթ ունենում՝ Անդրեն ու Սիրուշոն: Ես կարծեցի, թե ադրբեջանական ազգային «Սարյա Գյալին» երգը Սիրուշոն է կատարել: Պարզվեց, Անդրեն էր կատարողը: Նրանց անուններն ինձ համար կարեւոր չեն, նրանք միայն մեկ անուն ունեն՝ «հայեր» (սարսափելի է): Մենք թույլ չտվեցինք, որ նրանք հասնեն իրենց նպատակին (այո, այո, միայն այդպես): news.am

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am