«Փոքրիկ» լրացումներ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` «Ազատությանը» տված հարցազրույցը բաղկացած էր երեք բաժիններից` Ղարաբաղի հարց, տնտեսական վիճակ եւ «Սասնա ծռեր»: Երեք հարցերում էլ Քոչարյանը տվեց հիմնականում ճիշտ գնահատականներ, որոնք, սակայն, որոշակի լրացման կարիք ունեն: Նախ` Հայաստանում ավանդույթ կա, որ նախկին պաշտոնյան, առաջին հերթին` նախագահը, իրավիճակի գնահատականը տալով, անպայման համեմատություններ է անում` «այ, իմ ժամանակ…»: Այդ համեմատությունները վկայում են մի շատ պարզ իրողության մասին` տվյալ պաշտոնյան դեռեւս հավակնություններ ունի վերադառնալու իշխանության: Ինքնին հասկանալի է` եթե ես ասում եմ, որ հիմա վատ է, իսկ իմ ժամանակ լավ էր, դա նշանակում է, որ եթե ես նորից սկսեմ ղեկավարել, նորից լավ կլինի: Այն, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս չի ասում` «այ, իմ ժամանակ…», վկայում է, կարծում եմ, այն մասին, որ նա անձամբ այլեւս քաղաքական հավակնություններ չունի: Այս առումով «փոքրիկ լրացումներ» երկրորդ նախագահի ասածներին: Այո, տնտեսական իրավիճակի առումով Հայաստանի ներկայիս իշխանությունը պարծենալու բան չունի: Բայց եկեք հասկանանք, թե որն է այդ վիճակի խորքային պատճառը: Տնտեսագետներն ասում են, որ հիմնական պատճառը տնտեսության օլիգարխիկ կառուցվածքն է, մրցակցության բացակայությունը, ի վերջո` իսկական ազատ շուկայական հարաբերությունների չկայացած լինելը: Լավ տնտեսական կոնյունկտուրայի պայմաններում վիճակը կարող է փոքր-ինչ ավելի լավը լինել, բայց այս «դրվածքը», մեծ հաշվով, ոչ մի զարգացում չի կարող ապահովել: Ե՞րբ են այդ «ոչ շուկայական» հարաբերությունները վերջնականապես «բյուրեղացել»: Կարծում եմ՝ 1998 թվականից հետո: Այո, «Սասնա ծռերի» հանդեպ հասարակության մեծ մասի վերաբերմունքը լուրջ նախազգուշացում է այսօրվա իշխանություններին: Կասեի նաեւ` ոստիկանական գնդի վրա զինված հարձակման քաջալերումը վկայում է մեր հասարակության որոշակի «շեղվածության», հիվանդության մասին: Բայց եկեք հիշենք, թե երբվանից է մեր հասարակության մեջ սերմանվել այն միտքը, որ խաղաղ ճանապարհով, ընտրությունների միջոցով իշխանությունը հնարավոր չէ փոխել, երբվանից են մարդիկ եկել այն եզրակացության, որ որեւէ բանի հնարավոր է հասնել միայն ուժով եւ զոռբայությամբ: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Մանրամասները՝ aravot.am կայքում

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am