«Հալեպի քաոսից մինչև ԼՂ հակամարտություն». «Ազատ Եվրոպայի» ռեպորտաժը սիրիահայ ընտանիքի մասին

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը «Հալեպի քաոսից մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» վերտառությամբ ռեպորտաժ է պատրաստել 4 տարի առաջ Սիրիայից Լեռնային Ղարաբաղ տեղափոխված Հովիկ և Իզաբել Ասմարյանների ընտանիքի մասին: «Մենք, երբ որ եկանք, գիտեինք՝ վաղ թե ուշ լինելու է կռիվ: Հիմա էլ գիտենք, որ էլի կարող է լինել կռիվ: Իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ ես էլ, Վրեժն էլ (եղբայրը-խմբ.) գնացինք, գրանցվեցինք որպես կամավոր»,- ասում է Հովիկ Ասմարյանը: Հովիկն իր ընտանիքի միակ անդամը չէ, ով պատերազմի պատճառով տեղահանվել է, ասվում է ռեպորտաժում: Նրա պապը ստիպված է եղել Սիրիա տեղափոխվել Թուրքիայից՝ 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ: Ասմարյանների ընտանիքը Սիրիայից փախել է 2012թ. սեպտեմբերին մեքենայով՝ Հալեպում թողնելով ավտոպահեստամասերի վաճառքի ծաղկուն բիզնեսը: «Թուրքական սահմանը հասանք, թուրքական դրոշը տեսանք, ուրախացանք,- պատմում է Հովիկ Ասմարյանը:- Դա անսպասելի բան էր. չէինք կարող երևակայել, որ մի օր վաղեմի թշնամուդ դրոշը կտեսնես և կզգաս, որ դու հանգիստ տեղ ես կամ ապահով տեղ ես»: Սիրիայում պատերազմի սկսվելուց ի վեր այդ երկրից Հայաստան է տեղափոխվել շուրջ 18 հազար մարդ, որոնք կամ մնացել են Հայաստանում, կամ տեղափոխվել այլ երկիր, ասվում է ռեպորտաժում: Հովիկը եղբոր՝ Վրեժի հետ ապաստան է գտել Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում: Իրենց հետ Սիրիայից Ասմարյանները բերել են շուրջ 40 հազար տնկի՝ ձիթապտուղ, կակտուս, մրգատու ծառեր (որոնցից շատերը կարող են նորություն լինել Լեռնային Ղարաբաղում) և ջերմոց հիմնել: «Դատարկ հող էր, ոչ մի բան չկար. էլեկտրականությունը մենք ենք բերել, ճանապարհը բուլդոզերով մենք բացեցինք ջերմոցը շինեցինք, դա մեր ձեռքի գործն է»,- պատմում է Հովիկ Ասմարյանը: Հովիկը մասնագիտացած է մեղվապահության մեջ, իսկ Վրեժը մեխանիզատոր է: Նրանք հպարտ մարդիկ են, նրանք այլևս ներգաղթյալներ չեն, նրանք Հայաստանի քաղաքացիներ են, եզրափակում է ռեպորտաժի հեղինակը: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am