Մեր քաղաքական ուժը կայացման խնդիր չունի

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի ղեկավարն ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն է, չի մասնակցի այս ՏԻՄ ընտրություններից եւ ոչ մեկին։ Նրանք միանգամից 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեն։ Իսկ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու պատճառները «խիստ հայեցակարգային են»։ Ավելի շուտ՝ երեւի հայեցակարգն է մեղավոր, որ չեն մասնակցում։ Բայց, այ, համապետական ընտրություններում այդ գրողի տարած հայեցակարգի մեղքի բաժինը մի փոքր մեղմանում է։ Թե այդ ինչ չարաբաստիկ հայեցակարգի մասին խոսքը, որը խանգարում է իրենց մասնակցել առաջիկա ընտրություններին, եւ ինչ են մտածում Հայաստանի «ազատ դեմոկրատներն» այս հարցերի շուրջ, զրուցեցինք կուսակցության վարչության անդամ Անուշ Սեդրակյանի հետ։ Ի դեպ, վերջինս իր խոսքում ամեն ինչ կապում էր հայեցակարգերի հետ։ Արդյունքում շատ հայեցակարգային զրույց ստացվեց։ «Ես կարծում եմ՝ ՏԻՄ ընտրությունների մեխանիզմը, հայեցակարգը մի քիչ ավելի բարդ հայեցակարգ է, եւ թեկնածու առաջադրելն ու մասնակցելն էլ որոշակի պատասխանատվության հետ են կապված»,- ասաց նա։ Իսկ ի՞նչ է նշանակում «բարդ հայեցակարգ»։ Փորձեց բացատրել. «Այն, որ տեղական ընտրությունների մասնակցությունը պետք է մի քիչ, այսպես ասած, երաշխիքներ ունենա այդ ընտրությունների թափանցիկության եւ, այսպես ասած, նորմալ մասնակցության ապահովման։ Բայց Հայաստանում որեւէ ընտրական համակարգ չի ունեցել նման երաշխիք։ Ասեմ, որ այս նոր համակարգն էլ, լինելով նոր, արդեն պարզ է, որ լինելու է թերի, որովհետեւ միշտ մի բան, որ նոր է սկսվում, ներքին խոչընդոտներ է ունենում, որ մարդիկ չգիտեն։ Եվ էդ համակարգի հանդեպ անձամբ ես մի քիչ թերահավատ եմ»։ Բայց, այս թերի ընտրական համակարգով ու բարդ հայեցակարգով հանդերձ, «Ազատ դեմոկրատները» կմասնակցեն 2017-ի ԱԺ ընտրություններին, որովհետեւ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ Հայաստանում եւ տարածաշրջանում մինչեւ մյուս տարի գլոբալ փոփոխություններ տեղի կունենան, այդ թվում՝ նաեւ ընտրական համակարգում։ – Բայց այդ փոփոխություններն արդեն տեղի ունեցել են. Ընտրական նոր օրենսգիրք են ընդունել։ – Ես Ձեզ ասեմ՝ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ինչ-որ ընտրաօրենսգրքային փոփոխություն է տեղի ունենում, դա ճակատագրական մի բան է։ Ոչ։ Մի հատ այդ մեխանիզմը պետք է աշխատի գործնականում, քանզի արդեն նույնիսկ թղթի վրա են երեւում այդ թերությունները, բայց գործողության մեջ արդեն ամեն ինչ ավելի պարզ կերեւա։ – Այսինքն՝ այս ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու հիմնական պատճառը ո՞րն է ձեր դեպքում, ընտրական մեխանիզմի հանդեպ անվստահությո՞ւնը։ – Այսպես ասենք՝ նոր ներդրված համակարգի անորոշությունը եւ թերությունը։ – Բայց մենք հին օրենսգրքով ենք անցկացնելու ՏԻՄ ընտրությունները։ – Մենք հին օրենսգրքով ենք անցկացնելու, բայց մենք պետք է հասկանանք, չէ՞, որ սահմանադրական փոփոխությունների լույսի տակ անխուսափելիորեն նաեւ էդ համակարգում են տեղի ունեցել փոփոխություններ։ Եվ հետո, ես կարծում եմ, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին կուսակցությունը քանի դեռ հայտարարություն չի արել, դեռ վաղ է այդ մասին խոսել։ Ես այս պահին կիսում եմ իմ անձնական կարծիքն այդ ընտրական համակարգի պրոբլեմատիկայի մասին, բայց դեռեւս հայտարարություն չկա կուսակցության կողմից: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am