Մամեդյարովը մեկնել է Ֆրանսիա
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Ֆրանսիա: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը՝ մանրամասնելով, որ Մամեդյարովը Ստրասբուրգում մասնակցելու է Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նիստին: Հաղորդվում է, որ Մամեդյարովը ելույթ կունենա նիստում, ինչպես նաև կանցկացնի երկկողմ հանդիպումներ:
