Արցախն՝ ի տարբերություն խանական Ադրբեջանի

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Արգենտինայի մարդու իրավունքների հարցերով քարտուղար Կլաուդիո Ավրուխի հետ: Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերություններում ամուր կապերի ստեղծումն ու դրանց սերտացումը: Կողմերն արձանագրել են, որ հարկավոր է օգտագործել ողջ ներուժը շոշափելի արդյունքների հասնելու համար: ԱԺ փոխնախագահը Կլաուդիո Ավրուխին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրադրությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը տարածաշրջանում հանդես է գալիս որպես կայունության և խաղաղության ջատագով: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում ոչ միայն շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, այլև շուրջ երկու տասնամյակ ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանը: «Միայն մեր միասնական պայքարը թուրքական ժխտողականության դեմ կարող է կանխարգելել նոր ցեղասպանությունների իրականացումը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ այլ ինչ է, քան պայքար հանուն համամարդկային արժեքների պաշտպանության»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը: Հայկական պատվիրակության ղեկավարն անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը՝ նշելով, որ Արցախի անկախությունը կայացած փաստ է: Նա ընդգծել է, որ ի տարբերություն խանական Ադրբեջանի` Արցախում կառուցում են ժողովրդավարական երկիր: Էդուարդ Շարմազանովն արձանագրել է, որ տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքները հանդիսանում են Թուրքիան և Ադրբեջանը: Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը խոսել է նաև Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության մասին՝ նշելով, որ այդ երկրում բազմաթիվ են հայատյացության դրսևորումները: Էդուարդ Շարմազանովը դատապարտել է Ադրբեջանի վարած մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, ինչի վառ ապացույցը, նրա համոզմամբ, նախկինում հայերով բնակեցված և այսօր արդեն հայաթափված Նախիջևանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր եզակի խաչքարերով գերեզմանոցի ոչնչացումն է:  

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am