Գրող Աքրամ Այլիսլին կանչվել է Բաքվի քաղաքային դատախազություն
Գրող Աքրամ Այլիսլին կանչվել է Բաքվի քաղաքային դատախազություն։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Այդ մասին հայտարարել է փաստաբան Էլչին Սադիգովը։ Նրա խոսքերով՝ Այլիսլին դատախազություն է կանչվել սեպտեմբերի 6-ին։ Մարտի 30-ին Աքրամ Այլիսլիին ձերբակալել են օդանավակայանում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից դուրս գալն արգելելը։ 2013 թվականի դեկտեմբերին հրատարակվել էր Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպը, որը խիստ բացասական արձագանք է առաջացրել ադրբեջանական հասարակությունում, որում նկարագրված էին հայերի կոտորածները Բաքվում ու Նախիջևանում։
