Սպա-զինվոր հարաբերությունները բավականին լավ հենքի վրա են. Մ. Խաչատրյան

«Քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի հարցը, մենք հրադադար չունենք: Շնորհավորում եմ զինվորներին, մաղթում բարի ծառայություն, համբերություն և անպայման հիշեն, որ իրենց սպասող կա: Թող որ 2016-ին զոհեր չլինեն»,-ասաց նա։ «Զինվոր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանը բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ զինծառայողներին մաղթեց խաղաղ և անփորձանք ծառայություն: Տիկին Մարգարիտան նշեց, որ շատ կարևոր է բանակի և հայրենիքի վերաբերյալ դաստիարակությունը սկսել մանկապարտեզից և դպրոցից. «Մեր երեխաները բանակի մասին պետք է տեղեկացված լինեն դեռ մանկուց: Նրանց մեջ հայրենասիրություն պետք սերմանել սկսած մանկապարտեզից և դպրոցից»։ Նկատելով, որ ավարտվում է ձմեռային զորակոչը, ՀԿ նախագահը նշեց, որ իրեն կարող են դիմել զորակոչի հետ կապված խնդիրներով: «Չորս օրից կավարտվի ձմեռային զորակոչը և բոլոր այն ծնողներն ու զինծառայողները, որոնք ունեն խնդիրներ կապված բժշկական հանձնաժողովի աշխատանքների և առհասարակ զորակոչի հետ, կարող են դիմել մեզ»,-ասաց նա։ Բանախոսը նշեց նաև այն ձեռքբերումները, որոնք Հայաստանն ունեցել է բանակի կազմավորման այս 24 տարիների ընթացքում: «Այսօր ունենք անհամեմատ ավելի լավ բանակ և սպայական կազմ: Հրամանատարներն այսօր ավելի գրագետ և բանիմաց են: Սպա-զինվոր հարաբերությունները բավականին լավ հենքի վրա են: Սնունդը նույնպես բավական բարձր մակարդակի վրա է: Զինվորները ցանկանում են սահման պահել, չեն վախենում դիրքերից և կարողանում են արիորեն հետ մղել թշնամու դիվերսիաները»,-ասաց նա։  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am