Ծանր վիճակում գտնվող զինվորը ընտանիքի վարկերով է անհանգստացած

«Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած Ռոնալդ Սահակյանը,որն ինչպես ինքն Է ասում, հոսպիտալ է տեղափոխվել ապրելու մեկ տոկոս հավանականությամբ, բուժաշխատողների պրոֆեսիոնալիզմի, սրտացավության ու հոգատարության շնորհիվ հաղթահարել Է այդ վիճակը։ Բայց հիմա, հետագա բուժման, ոտքերի շարժունակությանը վերականգնելու մասին մտածելուն զուգահեռ նրան հանգիստ չեն տալիս ընտանիքի վարկային պարտավորությունները. այդ պարտքերը կուտակվել են. և ծնողները պատկերացում չունեն, թե ինչպես են վճարելու դրանք։ «Ես իմ հորը ամիսը մի անգամ եմ տեսնում, որ կուզենայի ինձ մոտ շուտ-շուտ գար։ Բայց չի կարողանում, հողագործությամբ Է զբաղվում, որ հասցնի գոնե մեր վարկերը մի քիչ տա։ Պապան աշխատում է, մի կողմից մեզ Է օգնում, մի կողմից էլ աշխատում է, որ գումար լինի, վարկերը փակի։ Թե որտեղից պիտի փակենք, մենք էլ խաբար չենք։ Մնացել ենք սոխի հույսին, որ սոխ հանենք, գոնե տանենք, կիսատ-կիսատ փակենք։ Ընդհանուր ունենք երևի 3 միլիոն դրամի վարկ։ Կուզենայինք, որ մեր պետությունը մեզ մի բանով աջակցեր, թող ընդհանրապես չեղյալ չանեն, գոնե մի երեք տարով սառեցնեն, մինչև ոտքի կանգնեմ կամ ինչ-որ մի բան անենք, որ իմ ծնողները կարողանան այդ վարկը փակել։ Մենք Էլ դա ենք իրենցից խնդրում։ Մորս անունով ոսկի ունենք դրած, չի կարողանում գնա, ոսկին հանի կամ ժամկետ ավելացնի, դրա վրա Է տուգանք գալիս... Ըտենց. էլի»,– մտահոգ ասաց Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ Ռոլանդը։ Մայրն ու հորեղբայրն էլ պատասխանեցին, որ վարկերը չեն վճարելու, քանի դեռ Ռոլանդին ոտքի չեն կանգնեցրել։ Անհրաժեշտ բավական մեծ ծախսերը Ռոլանդի հարազատներն այս ընթացքում կարողանում են հոգալ բարի մարդկանց տրամադրած ֆինանսական աջակցության շնորհիվ: Հ.Գ. ՀՀ առողջապահության նախարարությունից երեկ չհաջողվեց պարզաբանումներ ստանալ, թե վիրավոր զինծառայողներին արտերկիր տեղափոխելու հետ կապված ինչ ծրագրեր կան։ Բայց, ըստ ոչ պաշտոնապես ստացած տեղեկության, նման հարց քննարկվում Է երեք զինծառայողի վերաբերյալ։ Նախատեսվում է, որ համապատասխան հանձնաժողովի նիստը լինելու Է այսօր Թե խոսքը որ զինծառայողների մասին է, երբ և որ երկիր տեղափոխելու հարց Է դրված, առայժմ պարզել չհաջողվեց»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am