Հրաչյա Թամրազյանին՝ հրաժեշտի փոխարեն

Ամանոր: Երևանյան ջերմիկ-ջերմիկ երեկո: Հրաչյա Թամրազյանի հարկի ներքո զրնգում են կենացները, բարեմաղթանքները: Հրաչիկն ու Լևոն Խեչոյանը աստղանկար խոսքեր են փոխանակում, շռայլում: Հրաչիկի տիկինը, գեղեցկուհի դուստրը նոր ուտեստներ են հրամցնում: Տաք, հաճելի անսահմանության մեջ ըմբոշխնում եմ սարսուռն ամեն բառ ու հնչյունի, անսովոր պոետական երեկո էր: Հիշեցինք, որ ծանոթացել ենք Հրանտ Թամրազյանին նվիրված մի միջոցառման ժամանակ՝ հանրային գրադարանի ճեմասրահում. լրաբերյան ռեպորտաժ էի պատրաստում: Ու մնացել ենք բարեկամներ: Հիմա դրվագներ եմ ուզում առանձնացնել և հիշում եմ Նարեկացուն նվիրված գիտաժողովը, իր ելույթը: Պետք է լուսաբանեի, մոտեցա, շնորհավորեցի, նաև ընդգծեցի, որ անվանս համար Նարեկացուն եմ պարտական: Ժպտաց վարդավառի ժպիտով ու արտասանեց այս երկու տողը,- «Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից»,- ավելացնելով,- «Էդպես էլ գիտեի»: Եվ վերջին մեր զրույցն եմ հիշում. «Գրական թերթում» տպագրված, սրբադասված հիշողություն շարքն էր առիթը: Ասացի, որ որոշ հատվածներ ընդգրկելու եմ Ապրիլքսանչորսյան անդրադարձում: Այսպես որոշեցի մի վերջին անգամ խոսել քեզ հետ, Հրաչյա Թամրազյան՝ քոնը քեզ վերադարձնելով. Բաշխվում է կյանքը նշխար առ նշխար, Համասփռվում ծվեն առ ծվեն, Եվ հանուն նրանց, որ վաղուց չկան, Եվ հանուն նրանց, որ դեռ չեն ծնվել: ...Ու քայլում են նրանք մեզ հետ, Ու դողում է մայր հողը սուրբ, Անձնավորված մայր տիեզերք, Սրբադասված հիշողություն: ...Իմ հայրենիք, վերջին իմ սեր, Ոգիների շրջող երկիր, Մենք վերապրած հիշողությամբ Միանում ենք նրանց երթին: ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ ՄԱԳԱՂԱԹ.am  

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am