Պայթյուններ Քաբուլում. ավելի քան 20 զոհ կա
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պաշտպանության նախարարության հարեւանությամբ տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով առնվազն 24 մարդ է զոհվել, շուրջ 100 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է BBC-ն: Առաջին ռումբը գործի է դրվել հեռակառավարմամբ, երկրորդը պայթեցրել է մահապարտը: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհերի թվում ոստիկանության երկու բարձրաստիճան սպա եւ գեներալ կան: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին դատապարտել է հարձակումները՝ հայտարարելով, որ դրանք իրականացրել են «Աֆղանստանի թշնամիները, որոնք կորցրել են անվտանգության եւ պաշտպանության ուժերի հետ պայքարելու ունակությունը»:
