Արտակարգ դրություն՝ Ֆիլիպիններում
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկրում արտակարգ դրություն է հայտարարել «ապօրինի բռնության» բռնկման կապակցությամբ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը: «Ռեժիմը ուժի մեջ է մտնում այսօրվանից ու գործելու է մինչեւ նախագահի կողմից դրա չեղարկումը»,- հայտնել է նախագահի մամուլի ծառայության ներկայացուցիչ Քրիստիան Աբլանը: Ռոդրիգո Ռոա Դուտերտեն նախագահ է ընտրվել մայիսյան ընտրությունների արդյունքներով: Նա կողմ է թմրանյութերից կախում ունեցողների, նաեւ թմրանյութեր տարածողների դեմ լայնածավալ պայքար մղելուն: Հիշեցնենք, որ նա չեղարկել է նաև իր առաջին ուղևորությունը՝ երկրում տեղի ունեցող ահաբեկչությունների պատճառով:
