Վերականգնելու ենք բոլոր դիրքերը. Լեւոն Մնացականյան

Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք այլ բնույթի խնդիրների էինք պատրաստ: Այս մասին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում նշել է ԼՂՀ ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախկինում ինքը հայտարարել էր, որ «եթե ռազմական գործողությունները շարունակվեին՝ մենք ավելի լայն հնարավորություններ կունենայինք»: Հարցին, թե ինչու է հայկական կողմը, այնուամենայնիվ, համաձայնել հրադադարի պայմանավորվածությանը, եթե դա ձեռնտու չէր հայկական կողմին, Մնացականյանը պատասխանել է. «Ընդունված է ասել, որ պատերազմը քաղաքականության շարունակությունն է, շատ դեպքերում քաղաքականությունն է որոշում պատերազմի ընթացքը եւ ելքը: Հանդիսանալով միջազգային քաղաքականության սուբյեկտ, նաեւ հակամարտող կողմ, կողմնակից լինելով հարցի խաղաղ կարգավորմանը, հաշվի առնելով այն իրականությունը, որ ՊԲ-ն կատարել է իր առջեւ դրված խնդիրները, մենք մեր համաձայնությունը տվել ենք այս զինադադարի հաստատմանը, բայց նույն հարցազրույցում ես նշել էի, որ մենք այլ բնույթի խնդիրների էինք պատրաստ: Կարծում եմ՝ ընթերցողը ուշադիր կարդալու դեպքում կհասկանա»: Դիտարկմանը, որ Արցախում տարբեր հրամանատարների խոսքի մեջ ափսոսանք կա, որ դիրքերի գոնե մեծ մասը իրենք կարող էին հետ բերել, եթե հրադադար չլիներ, այսպես ասած, հրադադարն իրենց սրտով չէր, ԼՂՀ ՊԲ հրամանատարն արձագանքել է. «Անհրաժեշտության դեպքում մենք վերականգնելու ենք բոլոր դիրքերը, մենք ունենք այդ հնարավորությունը»: Ինչ վերաբերում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պնդմանը, թե հայկական կողմը ադրբեջանական ժամանակականից սպառազինությանը հակադրում է մարտական ու հայրենասիրական ոգին, ինչը բավարար չէ ծանր զինատեսակների դեմ պայքարելու համար, Լեւոն Մնացականյանն ասել է. «20-րդ դարի վերջի պատերազմն իր բնույթով, կիրառման զինատեսակներով տարբերվում է 21-րդ դարի ապրիլյան գործողությունների բնույթից: ՊԲ նախկին հրամանատարը հավանաբար մտածում է 20-րդ դարի վերջի չափանիշներով, որը համարում եմ հնացած, համարում եմ, որ գիտելիքները բավարար չեն, որպեսզի նման գնահատականներ տա»: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից նոր սպառազինություններ ձեռք բերելուն, նա ընդգծել է. «Մենք հետեւում են թե ինչպիսի սպառազինություն է ձեռք բերում Ադրբեջանի ԶՈՒ-ն, ինչ ուղղություններ է հնարավոր կիրառվի, դրանց բնութագրերն ինչպիսին են: Ըստ այդմ՝ մենք միջոցներ ենք ձեռնարկում զորքերի պատրաստության որոշակի փոփոխություններ ենք իրականացնում, այդ գործընթացը եւս գտնվում է վերահսկողության տակ: Այն, ինչ նրանք ունեցել են ապրիլի դրությամբ, դրանից հետո նոր զինատեսակներ ձեռք չեն բերվել, ձեռք են բերվել նմուշներ՝ լրացնելու իրենց կորուստները, բայց ավելի հզոր միջոցներ դեռեւս ձեռք չեն բերել»:  

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am