Սաուդյան արքայազնը չեղյալ է հայտարարել բոլոր ներդրումներն Իրանում
Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդ բեն Թալալը չեղյալ է հայտարարել Իրանի հետ կապված իր բոլոր ներդրումներն ու ծրագրերը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Reuters-ին: Նշվում է, որ նա մերժել է Իրանի դեսպանի՝ հանդիպելու խնդրանքը: Բեն Թալալը նաև չեղյալ է հայտարարել Flynas ավիաընկերության բոլոր թռիչքները Իրան: Այդ ավիաընկերության բաժնետոմսերի 34 տոկոսը պատկանում է նրան: Գործակալությունը չի հստակեցնում, թե Իրանում կոնկրետ որ ծրագրերն է ֆինանսավորել արքայազնը: Հունվարի 3-ին Թեհրանում ցուցարարները հարձակվել էին Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, դրանից հետո Սաուդյան Արաբիան խզել էր դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ:
